Արցախում հետաձգված հանրաքվեի անցկացման առաջարկը վերանայման կարիք ունի. ԱԳՆ
21.04.2016,
15:59
Արցախում հետաձգված հանրաքվեի անցկացման առաջարկը վերանայման կարիք ունի:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արցախում հետաձգված հանրաքվեի անցկացման առաջարկը վերանայման կարիք ունի, լրագրողներին հինգշաբթի ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Ինչպես նշեց փոխնախարարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առկա առաջարկները ղարաբաղյան հարցի լուծման հարցում հայակական կողմի համար «երզանքների սահմանագիծ» չեն:
«Սակայն մենք հասկանում ենք, որ փաստաթղթի հիմքում ընկած է փոխադարձ զիջումների սկզբունքը: Ավելին, փաստաթղթում առկա է հետաձգված հանրաքվեի գաղափարը», - ասաց Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ հանրաքվեն անցկացվել է, և Արցախի ժողովուրը, միջազգային իրավունքի և այն պահին գործող ԽՍՀՄ Սահմանադրության և օրենսդրության համապատասխան, արտահայտել է իր կամքը քվեարկության միջոցով:
«Հետաձգված հանրաքվեի վերաբերյալ միջնորդների առաջարկի իմաստը կայանում է նրանում, որ Ադրբեջանի իշխանությունը կարողանա փրկել իր դեմքը և ներկայացնել իր հասարակությանը հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը:
Ընդ որում, փոխնախարարը կարծում է, որ հանրաքվեի արդյունքը, նախապես համաձայնեցված պայմաններից ելնելով, գրեթե կանխատեսելի է:
Սակայն, նրա խոսքով, ժամանակը ցույց տվեց, որ Բաքուն այդ ժամանակը օգտագործում է ոչ թե իր դեմքը փրկելու և հասարակությանը հանրաքվեի անխուսափելիությունը ներկայացնելու համար, այլ գործում է լրիվ հակառակ ուղղությամբ:
«Այս հարցում նման դիրքորոշումը ստիպում է բանակցություններ վարել այլ մոտեցումների շուրջ: Ընդ որում, չի կարող գոյություն ունենալ այնպիսի դիրքորոշում, որը Ադրբեջանը կարողանա ընկալել որպես իր սանձազերծած ագրեսիայի խրախուսում: Մենք հետևողական կլինենք այդ հարցում»,– ասաց Քոչարյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-