Արցախցի երկու զինծառայողներ են զոհվել ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից. ՊՆ

13.11.2015, 11:55
Արցախցի երկու զինծառայողներ են զոհվել ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից:
Արցախցի երկու զինծառայողներ են զոհվել ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից. ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի. /Նովոսոտի–Արմենիա/. Արցախցի երկու զինծառայողներ են զոհվել ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.)»,– ասվում է հաղորդման մեջ։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդագրությունում։