Արցախի ՊՆ–ն հայտնում է Ադրբեջանի կողմից արկակոծման մասին

10.05.2016, 10:50
Ադրբեջանական կողմը մայիսի 10–ի լույս գիշերը խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենք:
Արցախի ՊՆ–ն հայտնում է Ադրբեջանի կողմից արկակոծման մասին
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կողմը մայիսի 10–ի լույս գիշերը խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենք, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետեր, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ, ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ տվյալներով, նախորդ գիշեր իրավիճակն ադրբեջանաղարաբաղյան շփման գծում չի փոխվել։

Հաղորդման համաձայն, ԼՂՀ ՊԲ ջոկատները վստահորեն մարտական ծառայություն են իրականացնում` անհրաժեշտության դեպքում անցնելով համարժեք գործողությունների։ -0-