ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է , և Արցախը զրկված է գազից, Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբսր օգտագործել էլեկտրաէներգիա ն և վառելիքը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին` 119 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով Արցախի Հանրապետությունը հայտնվել է շրջափակման մեջ է և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, իբր բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը: Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի գազամատակարարումը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում