420.75
4.19
394.07
+12
Եղանակը Երևանում
Հայ

ԼՂՀ նախագահը շնորհավորել ԼՂՀ հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ

16:10
10 Դեկտեմբերի 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ»,- ասված է ուղերձում:

ԼՂՀ նախագահը այս տոնը հատկապես կարևորել է մեր ժողովրդի համար, քանի որ խորհրդանշում է ազատ ու անկախ, ժողովրդավարական ու իրավական պետություն կառուցելու նրա ձգտումը, պետություն, որտեղ գերակա է օրենքը, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքներն ու ազատությունները, քաղաքացիների եւ պետության օրինական շահերն ու անվտանգությունը:

«1991 թվականին անկախություն հռչակած Արցախն անցել է պարտադրված պատերազմի միջով, հաղթահարել է բազում դժվարություններ ու փորձություներ, բայց եւ ունեցել փառավոր հաղթանակներ ու նվաճումներ:

Անկախ պետության կայացման ճանապարհին կարևոր ձեռքբերում էր մեր երկրի մայր օրենքի` Սահմանադրության ընդունումը: 2006 թվականի հանրաքվեն դարձավ եւս մեկ վկայությունն այն բանի, որ մեր ժողովրդի ընտրած ուղին ճիշտ է ու հաստատուն, եւ որ ոչ ոք ու ոչ մի բան չեն կարող կասեցնել նրա ընթացքը: Դա պետք է քաջ գիտակցի նաեւ մեր հակառակորդը, ով պահ անգամ չի վարանում դիմելու սադրիչ գործողությունների»,-ասված է ուղերձում:

ԼՂՀ նախագահի խոսքով. «Հայաստանի և  Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի մենք այսուհետ էլ անելու ենք ամեն ինչ Արցախի պետականության շարունակական ամրապնդման, մեր ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման, պաշպանունակության մակարդակի բարձրացման, տնտեսության զարգացման, մարդկանց կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Արցախը պետք է դառնա զարգացած ու ժամանակակից հանրապետություն եւ իր արժանի տեղը զբաղեցնի միջազգային հանրության շարքում»: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:50
17 Ապրիլի 2024
ՌԴ–ն դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
Ռուսաստանը դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
15:38
10 Ապրիլի 2024
Ղարաբաղում տեղի ունեցածն իրականում Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը ՀՀ–ի պետականությունը ծնկի բերելու համար․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրություն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում