Վերջին օրերին հակառակորդը սկսել է կրակել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ

22.04.2021, 11:32
Արցախի ՊԲ–ից հայտնում են, որ վերջին օրերին հակառակորդը սկսել է կրակել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
Վերջին օրերին հակառակորդը սկսել է կրակել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է Արցախի ՊԲ–ն:

«Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ ՊԲ–ն կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ինչպես նախօրեին հայտնել էր artsakhpress–ը, Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել: Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ:–0–