Արցախում ականի պայթյունից քաղաքացի է մահացել (ՖՈՏՈ)

13.01.2021, 14:58
Արցախում ականի պայթյունից քաղաքացի է մահացել. ՖՈՏՈ
Արցախում ականի պայթյունից քաղաքացի է մահացել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Արցախում ականի պայթյունից քաղաքացի է մահացել։

Ինչպես հաղորդում է Արցախի Քննչական կոմիտեն, 2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում՝ նախնական տվյալներով պայթել է ականի վրա, որի արդյունքում մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է:

«Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–

 - рис.1