Արցախի բնակիչը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում

22.07.2021, 22:27
Արցախի բնակիչը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում
Արցախի բնակիչը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկն այսօր մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում։

Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:

Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:

Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում», - նշել է Ստեփանյանը Facebook-յան իր էջում:-0-