ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Արցախի անկախությունը ճանաչող բանաձև

25.04.2023, 12:59
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Արցախի անկախությունը ճանաչող բանաձև
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Արցախի անկախությունը ճանաչող բանաձև
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրես է ներկայացրել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող և Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան դատապարտող բանաձև։

«Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային իրավունքի մի քանի հոդվածներում, որոնց մասնակից են Միացյալ Նահանգները, այդ թվում` ՄԱԿ–ի միջազգային պայմանագրի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին առաջին հոդվածում, որում նշվում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Դրանից ելնելով` նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակն ու կյանքի են կոչում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը», – նշվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) Facebook–յան էջում։

Ավելի վաղ Asbarez հրատարակությանը տված հարցազրույցում Շիֆը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի կապակցությամբ։ Նա նշել է, որ Արցախի շրջափակման պատճառող առաջացած հումանիտար ճգնաժամը խորանում է, և իրավիճակի վրա ազդելու համար պետք է ներգրավել բոլոր կոնգրեսականներին ԱՄՆ վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար։–0–