Ադրբեջանական կողմից նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում
18.11.2015,
10:27
Նոյեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում, հաղորդում է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության կայքը:
Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրությունում:-0-

