Հայտնվել են Ղարաբաղում ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունների նոր վկայություններ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ +18)

04.04.2016, 00:53
Հրապարակվել են Ղարաբաղում ադրբեջանական բանակի ռազմական գործողությունների նոր վկայություններ։
Հայտնվել են Ղարաբաղում ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունների նոր վկայություններ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ +18)

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են Ղարաբաղում ադրբեջանական բանակի ռազմական գործողությունների նոր վկայություններ։

 - рис.1

Լուսանկարներն արվել են ԼՂՀ հյուսիսում գտնվող Թալիշ գյուղում։ Ադրբեջանցի զինծառայողներին հաջողվել էր ներխուժել այդ գյուղ, իսկ հետո նրանք փախչել են։

 - рис.2

Լուսանկարներում երևում են գնդակահարված երկու կանանց և մեկ տղամարդու դիերը։

 - рис.3

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ 

 - рис.4

Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, 15 տանկ, ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, հինգից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում`1 ԲՄՊ և 3 անօդաչու սարք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք: Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմն ունի 18 զոհ և 35 վիրավոր։

 - рис.5

Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: -0-

 - рис.6