Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար. Զախարովա

04.07.2016, 16:47
ՌԴ–ն հսկայական ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, Երևանում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար. Զախարովա
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, Երևանում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ ակտուալ հարց ունի` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը», – նշեց դիվանագետը։

«Հենց այդ պատճառով ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անցկացնում է երկկողմ հանդիպումներ, հենց այդ պատճառով մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ կարգավորումը պսակվի հաջողությամբ», – ավելացրել է նա։

Զախարովան նաև նշել է, որ խոսքը Ռուսաստանի միջնորդության մասին է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Երևանում անցկացվում է ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը։ –0–