Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
01.07.2016,
13:01
Վլադիմիր Պուտինը Ֆրանսուա Օլանդին ներկայացրել է հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են շարունակել համատեղ ու ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը Ֆրանսուա Օլանդին ներկայացրել է հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։ Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջխաղացմանը։
ՀՀ նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը>>
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ և համատեղ աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 16–ին Վիեննաում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները։ Հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ –0–