Լավրովը ու Մամեդյարովը տարածաշրջանային հարցեր են քննարկել

02.02.2018, 14:06
Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել:
Լավրովը ու Մամեդյարովը տարածաշրջանային հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգային հարցեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի սկզբին կայցելեն տարածաշրջան: Այցի շրջանակում համանախագահները կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի մոնիտորինգային խմբի ներկայացուցիչների թվի ավելացման հարցը:-0-