ԼՂՀ ՊՆ–ն հրապարակել է ոչնչացված ադրբեջանցի զինվորների լուսանկարները
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ ՊՆ–ն հրապարակել է հայ զինծառայողների կողմից ոչնչացված ադրբեջանցի զինվորների լուսանկարները։


«Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին», – նշվում է ԼՂՀ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական բանակն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով. ԼՂՀ ՊՆ>>
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–

