ԼՂՀ ՊԲ զինծառայող է մահացել հակառակորդի արձակած գնդակից

25.09.2016, 20:17
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ ՊԲ զինծառայող է մահացել հակառակորդի արձակած գնդակից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–