Կրեմլում հայտնել են Սարգսյանի և Ալիևի հետ Պուտինի հանդիպման ամսաթիվը
14.06.2016,
18:19
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Երկուշաբթի` հունիսի 20–ին, նախատեսվում են եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին։ Նախատեսվում է, որ սկզբում Պուտինն առանձնազրույց կունենա Սարգսյանի և Ալիևի հետ, իսկ հետո արդեն երեք նախագահները կբանակցեն միասին», – նշել է Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմից «կձեռնարկվեն ակտիվ քայլեր`հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»։
Ուշակովը հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը վճռորոշ դերակատարություն ունի 2016 թ.–ի ապրիլի սկզբին հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման գործում։
Ուշակովը, մասնավորապես, նշել է, որ Պուտինն ավելի վաղ հեռախոսով մի քանի անգամ զրուցել է երկու երկրների առաջնորդների հետ, երկու երկրների պաշտպանության նախարարները, արտգործնախարարները այցելել են Մոսկվա։ Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերը, ապրիլի սկզբին Երևան և Բաքու է այցելել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Հիմա մենք իրականացնում ենք մեր միջնորդային առաքելությունը` բնականաբար փոխգործակցելով ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են` 2009–2013 թթ.–ի ընթացքում Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահների հրապարակած հայտարարություններին համապատասխան։ Տեսնենք` ինչ արդյունք կտա այս եռակողմ շփումը։ Ռուսական կողմը պատրաստ է շահագրգիռ և ակտիվ երկխոսության», – եզրափակել է Ուշակովը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-