440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

ԿԽՄԿ–ն երկխոսություն է վարում անհետ կորած հայ զինծառայողներին վերադարձնելու հարցով

13:01
07 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն երկոսություն է վարում անհետ կորած հայ զինծառայողներին վերադարձնելու հարցով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Երևանում ԿԽՄԿ ներկայացուցչության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նախօրեին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ հայկական կողմը ԿԽՄԿ-ի հետ աշխատանքներ է տանում Ղարաբաղում վերջին լարվածության սրման ժամանակ անհետ կորած հայ զինվորներին վերադարձնելու համար:

«Խոսքը փոխանակման մասին չէ, այլ` զինծառայողների փոխանցման։ Չեզոք միջնորդի շրջանակում մենք հակամարտության բոլոր կողմերի հետ շարունակում ենք երկխոսությունն ու քննարկումն այս հարցի շուրջ », - նշեց Ամատունին:

Նա ավելացրեց, որ դեռևս չի կարող ավելի մանրամասն ասել, թե կոնկրետ ինչ փուլում են գտնվում աշխատանքները, քանի որ այն բավական երկարատև գործընթաց է` հաշվի առնելով, որ աշխատանքներն ընթանում են անկայուն և մշտապես փոփոխվող իրավիճակում:

Այն հարցին` արդյո՞ք խոսքը ողջ մնացած, թե զոհված հայ զինծառայողների մասին է, Ամատունին նշեց, որ առայժմ այս հարցի շուրջ չի կարող մեկնաբանություն տալ:

«Կարող եմ միայն ասել, որ մեզ համար անհայտ կորածները և նրանց ընտանիքները առաջնահերթություն են, բացի այդ առաջարկել ենք կողմերին մեր ակտիվ աջակցությունը` օգնելու համար ճշտել այն զինծառայողների տվյալները, որոնք հայտարարված են անհետ կորած: Եվ մենք աշխտանում ենք այդ ոււղղությամբ», - ընդգծեց Ամատունին:

Նա ավելացրեց, որ աշխատանքները գաղտնի բնույթ են կրում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 33 զոհ, մոտ 121–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 25–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ