ՀՀ ՊՆ–ն սկսել է հրապարակել Ղարաբաղում զոհված հայ զինծառայողների անունները (ԹԱՐՄԱՑՎՈՂ)
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում սկսել է հրապարակել ղարաբաղա–ադրբեջանական ուժերի շփման գծում զոհված հայ զինծառայողների լուսանկարներն ու տվյալները։
Զոհված զինծառայողների տվյալները.

Ազատամարտիկ Խալաֆյան Սարգիս Լազրի (ծնված 1967թ., Շահումյանի ԶԿ): Հոգեհանգիստը տեղի կունենա 07.04.2016թ. ժամը 18: 00: Հուղարկավորությունը` 08.04.2016թ. ժամը 13:00:
Հասցե` ք.Երևան, Մալաթիա, Սբ.Աստվածածին եկեղեցի,

շարքային Կիրակոսյան Գոռ Կարապետի (ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Արմավիրի ԶԿ)։ Հոգեհանգիստը տեղի կունենա 07.04.2016թ. ժամը 18: 00։ Հուղարկավորությունը`08.04.2016թ. ժամը 14:00։ Հասցե`Արմավիրի մարզ, գ.Արևիկ,

շարքային Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի (Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Գյումրու ԶԿ): Հոգեհանգիստը տեղի կունենա 07.04.2016թ. ժամը 18: 00: Հուղարկավորությունը`08.04.2016թ. ժամը 14:00:
Հասցե`ք. Գյումրի,Սբ. Նշան եկեղեցի,

Մայոր Թորոյան Հայկ Վահանի, ծնված` 1985թ.–ին, ՀՀ ԶՈՒ-ում ծառայում է 2002թ.-ից, Արաբկիրի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 18:00–ին
Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 14:00–ին
Հասցե` ք. Երևան Մալաթիա - Սեբաստիա թաղապետարանի մոտ գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցի

Ենթասպա Մելքոնյան Գագիկ Սուրիկի, ծնված` 1982թ.–ին, ԶՈՒ-ում 2015թ.-ից, ՀՀ Մարտունիի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00–ին
Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00–ին
Հասցե` Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար

Պայմանագրային, շարքային Թադևոսյան Վարդան Սուրիկի, ծնված` 1990թ.–ին, ԶՈՒ-ում է 2008թ.-ից, Հադրութի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00–ին
Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 13:00–ին
Հասցե` Շիրակի մարզ, գ. Գետափ

Շարքային Միքայելյան Արամայիս Գրիգորի, ծնված` 1996թ.–ին, 2014/2 զորակոչ, Էջմիածնի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 18:00–ին
Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 14:00–ին
Հասցե` ք. Էջմիածնի Շողակաթ եկեղեցի

Շարքային Աբրահամյան Արամ Արայիկի, ծնված` 1996թ., 2014/2 զորակոչ, Էջմիածնի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 18:00–ին
Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00–ին
Հասցե` Արմավիրի մարզ, գ. Արտիմետ

Շարքային Սահակյան Սարգիս Արմենակի, ծնված`1995թ., 2014/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 18:00–ին
Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 13:00–ին
Հասցե` ք. Հրազդան, Կոճոռի եկեղեցի

Շարքային Մկրտչյան Նարեկ Վարդանի, ծնված` 1996թ., 2014/2 զորակոչ, Գորիսի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00–ին
Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00–ին
Հասցե` Սյունիքի մարզ, գ. Որոտան

Շարքային Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի, ծնված`1996թ., 2014/1 զորակոչ, Թալինի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 18:00–ին
Հուղարկավորությունը ` 07.04.2016թ. ժամը 13:00–ին
Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Կարմրաշեն

Շարքային Աբրահամյան Հարություն Հովհաննես (ծնված 1985թ., ԶՈւ-ում ծառայություն մեջ է 2013թ.-ից, Վարդենիսի ԶԿ): Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 17:00, hուղարկավորությունը ` 06.04.2016թ. ժամը 13:00
hասցե` Գեղարքունիքի մարզ, գ. Արեգունի,

Կրտսեր սերժանտ Սարգսյան Վրեժ Վարդանի (ծնված 1989թ., ԶՈՒ-ում ծառայության մեջ է 2013թ.-ից, Վարդենիսի ԶԿ), հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 17:00։ Հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 13:00։ Հասցե ` Գեղարքունիքի մարզ, գ. Փոքր Մասրիք,

Շարքային Ասատրյան Աղասի Սարմենի (ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Մասիսի ԶԿ): Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 18:00: Հուղարկավորությունը ` 06.04.2016թ. ժամը 13:00: Հասցե` ք. Մասիս, Կայարանի ակումբ,
ՀՀՍ ծառայության պետ, մայոր Թորոյան Հայկ Վահանի (ծնվ. 1985թ., ԶՈՒ-ում 2002թ.-ից, Արաբկիրի ԶԿ, հասցե` ք. Երևան Խաչատրյան 99),

2-րդ հրաձգային գումարտակ 2 հխդ հրամանատար ավագ լ-տ Ստեփանյան Մերուժան Արթուրի (ծնվ. 1993թ., ԶՈւ-ում 2009թ.-ից, Գյումրու ԶԿ, հասցե` Շիրակի մարզ, ք. Գյումրի), հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ., ժամը 14:00–ին, հուղարկավորությունը` 06.04.2016թ., ժամը 14:00–ին։ Հասցե` Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սբ. Նշան եկեղեցի

Կրտսեր սերժանտ Իսկանդարյան Ռուբեն Աշոտի, ծնված` 1993թ.–ին, 2014/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ։ Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ.–ին, ժամը 18:00 Հուղարկավորությունը` 06.04.2016թ.–ին, ժամը 13:00–ին։ Հասցե` ք. Երևան, Արգավանդի խճուղի, Սգո սրահ

4–րդ վաշտի հրամանատար, կապիտան Ուրֆանյան Արմենակ Մերսի (ծնվ. 1990 թ., 2007թ.-ից ՀՀ ԶՈւ-ում, Նորքի ԶԿ, հասցե՝ ք. Երևան, Նորքի 2-րդ զ-ծ , Մոլդովական փ. 48/16 բն, 37):
«Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին։ Փառք մեր հերոսներին»,– գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը Facebook-ի իր էջում:

4–րդ վաշտ 2–րդ դասակի 5–րդ ջոկատի գնդացրող, շարքային Սլոյան Քյարամ Քալայի (ծնվ. 1996 թ. 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ, հասցե՝ Արագածոտնի մարզ, գ Արտաշավան),
Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ., ժամը 18:00–ին, հուղարկավորությունը` 06.04.2016թ., ժամը 12:00–ին Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Արտաշավանի սգո սրահ
15–րդ վաշտ առաջին դասակ առաջին ջոկատի հրամանատար, սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի (2014/1 զորակոչ, ԼՂՀ Մարտունու ԶԿ, հասցե՝ ք Մարտունի),
Զորամասի ԶՏ ծառայության պետ, մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի (ծնվ. 1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջան, գ. Տումի)
Հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Մկրտչյան, ծնված` 1989թ։ ԶՈՒ-ում ծառայում է 2011թ.-ից, Արաբկիրի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ. ժամը 17:30
Հուղարկավորությունը` 05.04.2016թ. ժամը 14:00
Հասցե` Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցի

Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Նոդարիկ Մարգարյան, ծնված` 1963թ., Մատաղիսի ԶԿ,
Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ. ժամը 17:00
Հուղարկավորությունը` 05.04.2016թ. ժամը 13:00

Զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյան, ծնված` 1988թ.։ ԶՈՒ-ում ծառայում է 2006թ.-ից, Էջմիածնի ԶԿ,
Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ. ժամը 18:00
Հուղարկավորությունը` 05.04.2016թ., ժամը 14:00
Հասցե` Արմավիրի մարզ, գյուղ Ապագա, գյուղի մշակույթի տուն
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և Ադրբեջանի ԶՈւ–ի 3 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0––

