ՀՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանցիների կողմից հայկական տանկի ոչնչացման մասին տեղեկատվությունը

24.04.2016, 12:02
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե իբր ադրբեջանցիները հայկական տանկ են ոչնչացրել։                      
ՀՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանցիների կողմից հայկական տանկի ոչնչացման մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե իբր ադրբեջանցիները հայկական տանկ են ոչնչացրել։                      

Կիրակի նման ապատեղեկատվություն են տարածում ադրբեջանական լրատվամիջոցները։

«Գիշերը սահմաններում կրակոցները, այդ թվում նաև հրետանային միջոցներով, շարունակվել են, սակայն լարման աստիճանը բարձր չի եղել։ Աննախադեպության մասին բոլոր լուրերը ապատեղեկատվություն են։ Ադրբեջանական կողմի տեղեկությունները տանկ խփելու մասին դասվում են այդ շարքին։ Դեռ շատ են խոսելու հորինված հաղթանակների մասին», – գրել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։

Գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ>>

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-