438.46
4.38
402.63
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղն Ադրբեջանին ոչ մի թիզ հող չպետք է տա. Կոմանդոս

17:17
08 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Անթույլատրելի է ԼՂՀ–ի կողմից Ադրբեջանին ղարաբաղյան տարածքի որևէ հողակտորի փոխանցումը, հայտարարեց ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս):

«Ղարաբաղը ոչ մի սանտիմետր չպետք է զիջի Ադրբեջանին: Եթե մենք հակառակորդին որևէ տարածք տանք, ապա կօգնենք նրան մոտենալ և խեղդել մեզ», - ասաց նա ուրբաթ լրագրողներին:

ՌԴ–ն կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին. Ռոգոզին>>

Ինչպես կարծում է Տեր-Թադևոսյանը, չնայած ապրիլի 2-ից շփման գծում Բաքվի աննախադեպ ագրեսիայի հետևանքով Ղարաբաղի տված կորուստներին, լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը կկորցնի ավելի շատ, քան լարվածության սրման վերջին օրերին:

Կոմանդոսի խոսքով, Ադրբեջանի ածխաջրածնային հարստությունները նրա թույլ կողմն են, քանի որ Ադրբեջանը «նստած է» նավթային տակառի վրա` նավթամուղեր, նավթային հարթակներ, գազի վերամշակման ձեռնարկություններ։

«Եթե Ադրբեջանի վրա ուղղել մի քանի հրթիռ, կարելի է ոչնչացնել Ադրբեջանի տարածքի 30-40 տոկոսը», - հայտարարեց նա և ավելացրեց, որ Հայաստանը և ԼՂՀ-ն ունեն նման հնարավորություններ:

Ընդ որում, Կոմանդոսը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է ճիշտ հունով օգտագործել Հայաստանում և Ղարաբաղում հայրենասիրական ոգու հուժկու վերելքը: Նա նշեց, որ հարկավոր է որակով նախապատրաստել երիտասարդ կամավորների կազմը:

Տեր-Թադևոսյանի խոսքով, նույնիսկ եթե կան որոշ հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանի ագրեսիան ինչ-որ չափով անակնկալ էր ղարաբաղյան կողմի համար, ապա երկրորդ անգամ Ղարաբաղի պաշտպանությանն անակնկալի բերել չի ստացվի:

ՀՀ ՊՆ–ն հրապարակել է Արցախի մարտերում ապրիլի 2-8–ը զոհված 44 զինծառայողների անունները>>

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  7 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 44 զոհ, մոտ 122–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 21–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ