ԵԱՀԿ–ն Ղարաբաղում միջադեպերի քննությանն ուղղված քայլեր կձևավորի
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների`ղարաբաղյան հակամարտության ապրիլյան սրումից հետո կազմակերպված առաջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ–ն կոնկրետ քայլեր կձևավորի, որոնք թույլ կտան քննել շփման գծում գրանցված միջադեպերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում կայացած նախագահների հանդիպումից հետո։
Սարգսյան–Ալիև հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
«Պայմանավորվեցինք, որ ԵԱՀԿ–ն կձևավորի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան քննել շփման գծում գրանցված միջադեպերը», – ասել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հունիսին կհամաձայնեցնեն նոր հանդիպման ամսաթիվն ու վայրը>>
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա)։–0–

