Ադրբեջանցիները ծեծել և անմարդկային վերաբերմունքի են ենթարկել արցախցի գերուն, նա վերադարձվել է (ՖՈՏՈ)

27.07.2021, 10:15
Ադրբեջանցիները ծեծել և անմարդկային վերաբերմունքի են ենթարկել արցախցի գերուն, նա վերադարձվել է.ՖՈՏՈ
Ադրբեջանցիները ծեծել և անմարդկային վերաբերմունքի են ենթարկել արցախցի գերուն, նա վերադարձվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ ադրբեջանցիները ծեծել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակչին։

«Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը: Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը», - գրել է Ստեփանյանը Facebook-յան իր էջում։

Նա նաև հայտնել է, որ քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը: 

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին: Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա», - նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:-0-