Այսօր Հորադիզի ուղղությունից հայտնաբերվել է 4 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1567 աճյուն. ԱԻՊԾ
10.06.2021,
20:45
Այսօր Հորադիզի ուղղությունից հայտնաբերվել է 4 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1567 աճյուն
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վարանդայի (Ֆիզոլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն, հաղորդում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։–0–