484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
15:42
14 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ. 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ:

Ինչպես հաղորդում է artsakhpress.am, կայքը, իսրայելական «Հաարեց» պարբերականը գրում է, որ ըստ դիմումի՝ Ադրբեջանը պահանջել է ընկերությունից գնվելիք Orbiter 1K անօդաչու թռչող սարքերը փորձարկել հայկական դիրքերի ուղղությամբ: 

Իսրայելի պաշտպանության նախարարությունում նման դիմումի առկայության մասին օգոստոսի 13-ին հաղորդել էր «Մաարիվ» թերթը:    

Загружается новость ... "Право"

Aeronautics Defense Systems ընկերությունն, այնուամենայնիվ, կտրականապես հերքում է, թե իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել: Ընկերությունից շեշտել են, որ իրենք երբեք «անօդաչու սարքերի փորձարկումներ չեն իրականացնում կենդանի թիրախների վրա, ինչն այդպես է նաև այս դեպքի համար»:

 «Aeronautics-ը սպառողներ ունի աշխարհի շուրջ 50 երկրներում և իր արտադրանքը վաճառում է միայն Պաշտպանական արտահանման վերահսկողական գործակալության հավանությամբ: Գործողությունն իրականացվել է միայն գնորդի (խմբ.- Ադրբեջանի) կողմից և իր պատասխանատվությամբ:

«Մաարիվ»-ի փոխանցմամբ, սակայն, ադրբեջանական կողմից սպառնալիքներից հետո ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներից ոմանք անձամբ են փորձարկել սարքերը, որոնք, սակայն, չեն հարվածել թիրախին և ընկել են հայկական դիրքերից շուրջ 100 մետր հեռավորության վրա:

 Իսրայելի պաշտպանության նախարարությունը հարցի առնչությամբ նշել է. «Որպես կանոն, պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական արտահանումներին առնչվող հարցերը: Այս դիմումն ուսումնասիրվում է նախարարության համապատասխան մարմինների կողմից»:

 Աղբյուրի համաձայն`Aeronautics Defense Systems-ի ուղղված բողոքն ուսումնասիրում է Իսրայելի պաշտպանական գերատեսչության մասնագիտացված մարմինը՝ Պաշտպանական արտահանման վերահսկողական գործակալությունը: Ընկերության կայքում նշվում է, որ Orbiter 1K-ն կարող է տեղափոխել 1-2 կիլոգրամանոց պայթուցիկներ: 

«Հաարեց»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը նախկինում ևս հայկական ուժերի դեմ կիրառել է իսրայելական ԱԹՍ-ներ, մասնավորապես, 2016 թ-ի ապրիլին Israel Aerospace Industries ընկերության արտադրության Harop տիպի ԱԹՍ-ն խոցել է հայ կամավորների ավտոբուսը, ինչի արդյունքում յոթ հոգի մահացել է: 

Թերթը մեջբերել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով ասել էր, որ իր երկիրն Իսրայելից ձեռք է բերել շուրջ 5 միլիարդ դոլարի զինամթերք, իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Բաքու կատարած այցի ընթացքում նշել էր երկարամյա ռազմական համագործակցության մասին: «Հաարեց»-ը նշում է, որ, ըստ որոշ հաղորդումների, Ադրբեջանը Իսրայելից գնել է ռադիոտեղորոշիչ ու անօդաչու թռչող սարքեր, ինչպես իսրայելական Tavor տեսակի հրազեն:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։