416.73
4.22
388.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պետք է հանդես գա ԵԱՀԿ ՄԽ մանդատն ընդլայնելու նախաձեռնությամբ

15:56
05 Ապրիլի 2011

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Պարոն Սարգսյան, նախօրեին Ադրբեջանում նշվել է ադրբեջանցիների ցեղասպանության օրը։ Պե՞տք է լուրջ վերաբերվել ադրբեջանական քարոզարշավի նման գործողություններին։

Ա. Սարգսյան. Ես առհասարակ չէի մեկնաբանի հիվանդ երևակայության արդյունքը, բայց հարցը շատ է խորացել։ Ինձ հաջողվեց ծանոթանալ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությանն ադրբեջանցիների «ցեղասպանության» առիթով։ Այդ հրապարակումներում չկա ոչ մի փաստ՝ միայն ինչ-որ արտահայտությունների, մերկապարանոց մեղադրանքների շարան է։ Ես հասկանում եմ, թե ում համար է սա գրվում՝ անգրագետ մարդկանց, ինչպիսիք են այդ հոդվածների հեղինակները, ովքեր ոչինչ չգիտեն պատմությունից։

Սկզբունքորեն, մենք ապացուցելու ոչինչ չունենք։ Միաժամանակ ադրբեջանցիներն այնքան են մտել դերի մեջ, որ գրում են, թե իբր «50-ական թվականներից հայ ազգայնականները, իրենց համախոհների օգնությամբ, բարոյական ագրեսիայի զանգվածային արշավ են սկսել ադրբեջանցի ժողովրդի դեմ»։ Այնուհետև՝ ավելին, իբր հայերը փորձել են ապացուցել «ադրբեջանական ազգային մշակույթի հատընտիր նմուշների, դասական ժառանգության, ճարտարապետական հուշարձանների» իրենց իրավունքները։ Թող «դասական ժառանգության» գոնե մեկ օրինակ բերեն։

Բացի այդ, ադրբեջանցիները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել իրենց ծագումնաբանության հարցում՝ մեկ հայտարարում են, որ պատկանում են թուրք ազգին, մեկ փորձում են ապացուցել, որ իրենք այդ տարածքում ապրած ինքնավար ժողովուրդ են՝ իրենց հնագույն  ալբանացիների սերունդ անվանելով։ Նրանք հասել են նրան, որ գրում են հետևյալը. «Հայ զավթիչները 1905-1907 թվականներին ադրբեջանցիների դեմ լայնածավալ արյունալի ակցիաներ են իրականացրել։ Բաքվում սկսված հայերի վայրագությունները պատել են Ադրբեջանը և ադրբեջանական գյուղերը»։ Սակայն «Ադրբեջան» հասկացությունը հայտնվել է միայն 1918 թվականին, իսկ 1905-1907 թվականներին նման հասկացություն առհասարակ գոյություն չի ունեցել։ Այս ամենը զառանցանք է, ուրիշ ոչինչ։

«Նովոստի-Արմենիա». Ադրբեջանցիները մեղադրում են հայերին պատմությունը կեղծելու և երիտասարդ սերնդին ազգայնամոլության ոգով դաստիարակելու մեջ։ Ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ հայտարարություններին։

Ա.Սարգսյան. Վերջիվերջո, ադրբեջանցիները պետք է հասկանան՝ կա մեկ, համընդհանուր համաշխարհային պատմություն՝ ուրիշ պատմություն չկա։ Ոչ մի նորմալ ազգ, ոչ մի նորմալ ժողովուրդ մեկ այլ ժողովրդի հաշվին չի ինքնահաստատվի պատմության մեջ։ Ես կոչ եմ անում նրանց վերջապես կողմնորոշվել իրենց պատմության հարցում, քանի որ բանը միայն այն չէ, որ դա խանգարում է երկու ժողովուրդների փոխհարաբերությունների զարգացմանը։ Հասկանալի է, որ կեղծված պատմության, հայերի նկատմամբ ատելության ոգով դաստիարակված ադրբեջանցիների երիտասարդ սերունդը չի ցանկանա ապագայում որևէ հարաբերություն ունենալ հայերի հետ։ Դա նշանակում է, որ նրանք պատրաստվում են դարեր շարունակ մեզ հետ թշնամություն անել։ Այդպես նրանք հեռու չեն գնա։ Հույս ունեմ, որ Ադրբեջանում կգտնվեն մարդիկ, որոնց ներսում կխոսի մարդկային  տարրական արժանապատվության զգացումը, որպեսզի իրենք իրենց խեղկատակ չդարձնեն աշխարհի առջև։

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է, արդյոք, որպես ուժի կիրառման իրական սպառնալիք ընկալել Բաքվի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը կխփի այն բոլոր ինքնաթիռները, որոնք կպատրաստվեն վայրէջք կատարել Ստեփանակերտի կառուցվող օդանավակայանում, և ինչպե՞ս այս հայտարարությանը կարձագանքի միջազգային հանրությունը։

Ա.Սարգսյան. Առհասարակ, սա այն նույն զառանցանքի շարունակությունն է։ Եթե մարդիկ Ադրբեջանում հասել են նրան, որ հայտարարում են քաղաքացիական ինքնաթիռները խփելու մասին, ապա հարց է ծագում, իսկ ինչու՞ նրանք չեն խփում, օրինակ, այն մեքենաները, որոնք ԼՂՀ են մտնում ավտոճանապարհով։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը` ասելով, որ ինքն առաջինը կմեկնի Ստեփանակերտ, և թող փորձեն խփել։ Եթե նրանք իսկապես գնան այդ քայլին, ապա պարզ կդառնա, որ մենք գործ ունենք ոչ ադեկվատ մարդկանց հետ։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա աշխարհն այսօր զբաղված է բոլորովին այլ խնդիրներով։ Կարծում եմ` բավական է այն, որ թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանը դատապարտել են այդ հայտարարությունը։ Նման հայտարարությունները ելնում են անզորությունից և անօգնական լինելուց, և դրանք մեկնաբանելը շատ բարդ է, այդ պատճառով պետք է պատասխանել այնպես, ինչպես պատասխանեց նախագահը։

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, մասնավորապես, Սոչիում մարտի հինգին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքները։

Ա.Սարգսյան. Կարծում եմ, որ այսքան տարիների ընթացքում Հայաստանն այդպես էլ չկարողացավ սահմանել իր հստակ դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ։ Մեր կուսակցությունը բազմիցս առաջարկել է «Ղարաբաղյան իրավական թղթապանակ» ձևավորել։ Ես բացարձակապես համաձայն եմ այն տեսակետին, որ Հայաստանն այդ բանակցություններում ընդամենը ինչ-որ անորոշ նախապայմաններ է ներկայացնում։ Հայաստանի ԱԳՆ-ն առայսօր չի մշակել արտաքին քաղաքական դոկտրինա։

Արդեն որերորդ տարին է՝ մենք կոչ ենք անում հայկական իշխանություններին հրաժարվել կարգավորման Մադրիդյան սկզբունքներից։ Ես համոզված եմ, որ քանի դեռ անվստահության հսկայական անդունդ գոյություն ունի, դեռ չեմ խոսում Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության մասին, որևէ սկզբունք դեր խաղալ չի կարող։ Կարևորը, թե ինչից է պետք սկսել, դրանք վստահության քայլերն են։ 

Ես կարծում եմ, որ հայկական կողմն այս իրավիճակում պետք է հանդես գա Արցախի հետ միասնական դիրքորոշմամբ՝ միջազգային հանրությանը դիվանագիտական նոտա հղելով։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ավելի ճիշտ՝ Մինսկի խմբի համանախագահներին, նրանք ունեն մեկ մանդատ՝ հակամարտության կարգավորման մանդատ, ոչ թե խնդրի լուծման մանդատ։ Սա էական հարց է, քանի որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն ու հակամարտության կարգավորումը տարբեր հասկացություններ են։ Մինսկի խմբին նոր մանդատ է պետք, այդ դեպքում բանակցությունները կտարվեն որակապես նոր մակարդակով։

Մենք ասում ենք, որ ԼՂՀ-ն կայացել է օրինական հիմքի վրա, իսկ Ադրբեջանը հերքում է դա և հայտարարում, որ ԼՂՀ անկախության մասին խոսք լինել չի կարող։ Բայց այդ հարցերը չեն քննարկվում Մինսկի խմբի ձևաչափում, կառույցն առհասարակ չի քննարկում ԼՂՀ ձևավորման օրինականությունը։ Մինսկի խումբն այսօր որևէ կերպ չի փորձում քննել ղարաբաղյան խնդրի էությունը։ Արցախյան խնդիրը շատ բարդ է, որովհետև ունի և պատմական, և իրավական արմատներ։ Հաշվի չառնելով երկու ասպեկտները՝ մենք չենք լուծի խնդիրը։

Ես առաջարկում եմ հայկական կողմին, մեր պետությանը, կառավարությանը, ԱԳՆ-ին հանդես գալ միջազգային նոր խորհրդաժողով գումարելու նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի հարցում կողմնորոշվելու համար։ Մինսկի խմբի երկրները ևս մեկ անգամ պետք է վերանայեն իրենց դիրքորոշումները և քննարկեն ոչ թե հակամարտության կարգավորման, այլ հենց խնդրի լուծման համար նոր մանդատի տրամադրման հնարավորությունը։ Ելնելով միջազգային իրավունքի նորմերից՝ դա միակ ճիշտ լուծումն է։

«Նովոստի-Արմենիա». Որքանո՞վ է արդյունավետ ժողովրդական դիվանագիտությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Ա.Սարգսյան. Ժողովրդական դիվանագիտությունը պետք է, այն խնդրի լուծման հիմնական բաղադրիչներից է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ վեց տարիների ընթացքում (մինչև 2007 թվականը) Մերձմոսկովյան Սնեգիրի ավանում հանդիպումներ են անցկացվել Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հետ։ Դա եղել է միակ ձևաչափը, որի ժամանակ բանակցություններին մասնակցել են բոլոր երեք կողմերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հասարակության ներկայացուցիչները:

Շատ բարդ քննարկումների արդյունքում, մենք վերջապես մշակեցինք «շրջանակային համաձայնագիր», որում շատ ճիշտ դիրքորոշումներ էին ներկայացվել համաձայնագիրն այդպես էլ մնաց թղթի վրա, և ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից ի գիտություն չընդունվեց, իսկ ադրբեջանական վերջին պատվիրակությունը հրաժարվեց ճանաչել նախորդ պատվիրակության հետ համաձայնեցված փաստաթուղթը։ Ադրբեջանցիներն իրենք իրենց փակուղի մտցրեցին, և այդ ուղին նրանց լիակատար տապալման կհանգեցնի, որովհետև ժողովուրդը չի կարող բնական կերպով զարգանալ հարևանի նկատմամբ բացարձակ ատելության պայմաններում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
05 Ապրիլի 2024
Տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ բանվորից մինչև նկարչության ուսուցիչ, հետո դերասան․ 33 հարց Արտյոմ Կարապետյանին (ՎԻԴԵՈ)
Հայտնի դերասան Արտյոմ Կարապետյանը «33 հարց» հաղորդաշարի շրջանակում հենց նկարահանման տաղավարում պատասխանում է կարճ հարցերի, որոնք կհետաքրքրեն դերասանի երկրպագուներին և ոչ միայն. ՎԻԴԵՈ
10:04
05 Ապրիլի 2024
Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան
Կոտայքի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կառուցվում է Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը
19:37
26 Մարտի 2024
Պահքի ընթացքում հնարավոր է կտրուկ քաշ հավաքել. սննդագետը՝ կենդանական ծագման սննդից հրաժարվելու ազդեցության մասին (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս է օրգանիզմը արձագանքում պահքին, պահեցողությունը սթրե՞ս է, թե՞ առողջարար օրգանիզմի համար, արդյո՞ք պահեցողությունը հյուծում է օրգանիզմը. ՎԻԴԵՈ
19:37
25 Մարտի 2024
Ամուսնության համար սխալ օրը կարող է ճակատագրական լինել․ աստղաբան Աննէ Հախվերդյան (ՎԻԴԵՈ)
Որո՞նք են սիրառատ ամիսներն՝ ըստ աստղակերպի նշանների․ պարզաբանում է աստղաբան, էզոթերիկ Աննէ Հախվերդյանը․ ՎԻԴԵՈ
19:37
15 Մարտի 2024
10 քայլ դեպի առողջ քուն․ բժիշկ-հոգեթերապևտի խորհուրդներն անքնությունից ազատվելու համար (ՎԻԴԵՈ)
Բժիշկ- հոգեթերապևտ Սոնա Հայրապետյանի հետ զրուցել ենք անքնության պատճառների, քնին նպաստող գործոնների մասին, որոնք կօգնեն ազատվել անքնությունից. ՎԻԴԵՈ
19:37
14 Մարտի 2024
Ես գժվում եմ էս երկրի համար․ 33 հարց՝ Գարիկ Սեփխանյանին (ՎԻԴԵՈ)
«33 հարց» հաղորդաշարի շրջանակում Գարիկ Սեփխանյանը պատասխանում է կարճ հարցերի, որոնք կհետաքրքրեն նրա երկրպագուներին և ոչ միայն. ՎԻԴԵՈ
19:37
13 Մարտի 2024
Ինչպե՞ս է բուժվում անպտղությունը. գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգը պարզաբանում է զույգերին հուզող հարցերը (ՎԻԴԵՈ)
Ե՞րբ դիմել բժշկի, հնարավո՞ր է արդյոք հղիանալ մեկ սաղմիկով, իսկ առանց արգանդի կինը կարո՞ղ է երեխա ունենալ, ո՞րն է միֆը, և ո՞րը՝ իրականություն, , այս հարցերը և ոչ միայն պարզաբանում է Պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը. ՎԻԴԵՈ
19:37
12 Մարտի 2024
Ինչպե՞ս ազատվել ակնեից․ կոսմետոլոգ Աննա Մկրտչյանը պարզում է իրականությունը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ է ակնեն, ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում, որո՞նք են տարածված միֆերը, որոնք խանգարում են մեկընդմիշտ ազատվել կորյակներից․ ՎԻԴԵՈ
15:43
11 Մարտի 2024
Ինչպե՞ս պաշտպանվել վարակիչ հիվանդություններից. «Արաբկիր» ԲԿ–ի բժիշկ, իմունոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Տարբերեք իրականությունը՝ իմունիտետը մարզելու, ջերմիջեցնող դեղերի, բժշկին դիմելու ազդանշանների մասին․ ՎԻԴԵՈ
19:37
20 Փետրվարի 2024
Ի՞նչ անել, եթե չեք կարողանում քնել․ փորձագետն օգտակար խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
Առողջ ապրելակերպի մասնագետ Անուշ Մուրադյանն անդրադարձել է անքնության հետ կապված խնդիրներին և տվել օգտակար խորհուրդներ
11:25
15 Փետրվարի 2024
Ո՞ր սննդանյութերն են էներգիա հաղորդում. սննդագետը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Սննդային միֆեր․ սննդագետը պարզաբանում է․ թե որ սննդանյութերն են իսկապես էներգիա հաղորդում․ ՎԻԴԵՈ
17:54
10 Փետրվարի 2024
Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից. բժիշկ-դիետոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Բժիշկ–դիետոլոգը պարզաբանում է՝ ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից և այնպես անել, որ կորցրած կգ–ները չվերադառնան․ ՎԻԴԵՈ