421.76
4.29
387.97
+15
Եղանակը Երևանում
Հայ

«Կարևոր է պահպանել տնտեսության կայունությունն ու կանխատեսելիությունը», - հայտարարել է ԲՏԱ բանկի գործադիր տնօրեն և վարչության անդամ Գեորգի Իոսիֆյանը

16:52
15 Փետրվարի 2008

- Գեորգի, պատմեք Ձեր բանկի մասին և այն  մասին, թե ի՞նչն է Ձեզ բերել Հայաստան։

- ԲՏԱ բանկը (նախկին ՏուրանԱլեմ բանկ) ոչ միայն Ղազախստանի խոշորագույն բանկն է, այլ նաև ԱՊՀ-ի խոշորագույն բանկերից մեկը՝ ներառելով Ռուսաստանը, առանց պետական կապիտալի մասնակցության։ Մեր ակտիվների և կապիտալի չափերով մենք զիջում ենք միայն Ռուսաստանի երեք պետական բանկերին՝ Խնայբանկին, Գազպրոմբանկին և ՎՏԲ-ին։ 2007 թ.-ին մեր ակտիվները հասել են շուրջ 26 մլրդ դոլարի, և մաքուր եկամուտը գերազանցել է 600 մլն դոլարը։ Իսկ գլոբալացման և աշխարհագրական բազմազանության մասշտաբով մենք, հավանաբար, համար մեկ բանկն ենք, քանի որ ԲՏԱ-ն առկա է ԱՊՀ բոլոր երկրներում, ունի ներկայացուցչություն Լոնդոնում, Դուբայում և Չինաստանում, որտեղ մենք բացում ենք Չինական դուստր բանկը, ինչպես նաև Թուրքիայում, որտեղ մենք ձեռք ենք բերել բանկերի թոփ 20-յակի մեջ մտնող Շեքիրբանկի բաժնետիրական զգալի փաթեթ։ 2007 թ.-ին մի շարք հեղինակավոր ֆինանսական կազմակերպություններ ԲՏԱ բանկը ճանաչել են ԱՊՀ երկրների լավագուն բանկ, ինչպես նաև մենք ստացել ենք մի շարք միջազգային մրցանակներ՝ որպես առևտրային ֆինանսավորման և կապիտալի միջազգային շուկաներում գործարքներ իրականացնող լավագույն բանկ։ Հայաստանում մենք ունենք դուստր բանկ՝ ԲՏԱ Ինվեստբանկը, որի զարգացման ռազմավարության հարցերի պատճառով էլ ես ժամանել եմ հանրապետություն։

- Որքանով ինձ հայտնի է, Դուք վաղուց չեք եղել հայրենիքում և սա Ձեր առաջին այցն է երկար տարիներից հետո։ Ինչպիսի՞ տպավորություններ են Ձեզ վրա թողել երկրում տեղի ունեցած փոփոխությունները։

- Դուք իրավացի եք, ես բավականին երկար ժամանակ չեմ եղել հայրենիքում։ Սակայն վերջին երեք տարիների ընթացքում սա իմ չորրորդ այցն է, և ամեն անգամ ես ավելի շատ եմ հաճելիորեն զարմանում և համոզվում երկրի տնտեսական աճի և նրա զարգացման տեմպերով։ Իմ կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետության ղեկավարությանը հաջողվել է Հայաստանի համար անել այն, ինչ Վլադիմիր Պուտինն արել է Ռուսաստանի համար, այն է՝ ստեղծել տնտեսական կայունություն և կանխատեսելիություն, ապահովել դրա զգալի աճը և ստեղծել գայթակղիչ պայմաններ՝ ներդրումային կապիտալի համար։  Վերջին տարիների ընթացքում 10-12 տոկոս ՀՆԱ-ի զարգացման տեմպերը չեն կարող տպավորություն չգործել։ 

- Ինչպիսի՞ն են բանկի ծրագրերը Հայաստանում

- Վերջերս տեղի ունեցավ ԲՏԱ-ի տնօրենների խորհրդի նախագահ պրն. Մուխտար Աբլյազովի հանդիպումը ՀՀ վարչապես Սերժ Սարգսյանի հետ, որը Աբլյազովի վրա մեծ տպավորություն թողեց։ Ինչպես նա պատմեց ինձ, Սերժ Սարգսյանը հիանալի հասկանում է, թե ինչ խնդիրներ են ծառացած հանրապետության առջև և տեսնում է այդ խնդիրների լուծման ուղիները, ունի կոնկրետ և ռեալ ծրագիր, նա ի վիճակի է Հայաստանը տանելի դեպի բարգավաճման։ ԲՏԱ բանկի նման հզոր ֆինանսական գիգանտ ստեղծած մարդու շուրթերից նման բնութագրումը՝ բավականին լուրջ փաստ է։ Այդ հանդիպումից հետո ինձ հանձնարարեցին գալ Հայաստան՝ իրավիճակին մանրամասն ծանոթանալու և ԲՏԱ-ի բաժնետերերին առաջարկություններ պատրաստելու համար։

- Եվ որո՞նք են Ձեր հնարավոր առաջարկությունները։

- Կոնկրետության մասին խոսել դեռևս վաղ է, ժամանակ և սառը ֆինանսաներդրումային հաշվարկ է անհրաժեշտ։ Մի բան ես կարող եմ հստակ ասել. եթե երկրի ներկա ղեկավարության քաղաքականությունը շարունակվի և վարչապետի նկարագրած ծրագրերը կյանքի կոչվեն և մենք տեսնենք այսօրվա կայունության, կանխատեսելիության հաջորդականությունը, ապա մենք ավելի հարմարավետ կլինենք մեր ներդրումային գործունեության ընդլայմանը վերաբերող որոշումներում։ Ինչպես հայտնի է, կապիտալը ռիսկեր չի սիրում, և ես կարծում եմ, սա իմ անձնական կարծիքն է՝ որպես բանկիրի և ֆինանսիստի, որ ներկա պայմաններում միայն Սերժ Սարգսյանը և նրա թիմն են ի վիճակի ապահովել պայմաններ՝ ռիսկերի նվազեցման և կայունության բարձրացման համար։ 

- Դատելով Ձեր ազգանունից՝ Իոսիֆյան, Դուք Ղարաբաղի հայ եք։ Դրանով չէ՞, արդյոք, բացատրվում թեկնածուի Ձեր ընտրությունը։

-Այո, իմ ծնողները Ղարաբաղի հայեր են, և ես հպարտ եմ դրանով, ինչպես հպարտանում եմ իմ ազգանունով։ Զուր չէ, որ իմ հոր ավագ եղբորը՝ Անդրանիկ Իոսիֆյանին ժամանկաներին կոչել են «Ամենայն Հայոց էլեկտրիկոս»։ Սակայն հավատացեք, Ղարաբաղն այստեղ կապ չունի։ Ես բանկիր եմ, այսինքն, պրագմատիկ և հաշվենկատ մարդ, և իմ խնդիրը կապիտալի առավել արդյունավետ կառավարումն  է և բաժնետիրական արժեքի բարձրացումը։ Եվ միայն ելնելով դրանից՝ ես կարծում եմ, որ նախագահի միակ թեկնածուն, ով ի վիճակի է Հայաստան կապիտալ մուտք գործելու համար գայթակղիչ տնտեսական և ներդրումային եղանակ ստեղծել, Սերժ Սարգսյանն է, այլ մարդու ես չեմ տեսնում։ Մյուսներն ինձ համար ռիսկեր են, անկանխատեսելիություն, անկայունություն, տնտեսական զարգացման հստակ և հիմնավորված ծրագրի բացակայություն։ Դա չի կարող դուր գալ։ Որպես Հայաստանի քաղաքացի՝ ես արել եմ իմ ընտրությունը։   

-Ինչպիսի՞ հանդիպումներ եք Դուք ունեցել և ինչպիսի՞ հարցեր են քննարկվել։

-  Հանդիպումներ շատ են եղել, սակայն կցանկանայի կանգ առնել երկուսի վրա։ Առաջինը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ իմ հանդիպումն էր։ Ես առաջին անգամ հանդիպել եմ նրան երկու տարի առաջ, երբ լինելով ռուսական «Ալֆա-Բանկի» փոխնախագահը՝ եկել էի «Ալֆա-Վիմպելկոմ» խմբի ընկերության համար «ԱրմենՏել» հեռահաղորդակցության ընկերությունը ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով։ Այն ժամանակ պրն. Մանուկյանը շահեց իմ համակրանքը նրանով, որ բավականին խորությամբ էր հասկանում զարգացման ռազմավարության այդչափ բարդ մեխանիզմը և գնագոյացման ու տնտեսության բջջային և հեռահաղորդակցական հատվածների նրբությունները։ Նա բավականին կոշտ բանակցող էր։ Իր դերը նա հիանալի կատարեց և «ԱրմենՏելի» վաճառքի ժամանակ նրան հաջողվեց հասնել երկրի, ինչպես նաև «ԱրմենՏելի» հաճախորդների համար առավել շահավետ պայմանների։   

Երկրորդ հանդիպումը, որը ես ցանկանում եմ նշել նաև այն պատճառով, որ այն շատ կարևոր է յուրաքանչյուր ներդրող-ոչ ռեզիդենտի համար, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ էր։ Նա սկզբունքային և անզիջում մարդու տպավորություն թողեց, որի հիմնական խնդիրը սահմանադրական և իրավական օրենսդրության հստակ պահպանումն է։ Այս հանդիպումից ես համոզվեցի, որ յուրաքանչյուր ներդրողի՝ ինչպես ռեզիդենտի, այնպես էլ ոչ ռեզիդենտի շահերը խստագույնս պահպանվելու և ապահովվելու են, եթե այդ ներդրողը գործում է Հայաստանի օրենքների շրջանակում։ Նա հիանալի հասկանում է, որ Հայաստանին անհրաժեշտ են ներդրումներ, իսկ ներդրողներին անհրաժեշտ է համոզված լինել, որ այն երկրում, որտեղ նրանք ներդրում են կատարում, օրենքը գործում է, և դա ուրախացնում է։

-Ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին։

-Մենք բոլորս այժմ գտնվում ենք քաղաքական կարևոր իրադարձությունների նախաշեմին, որոնք կարող են երկարաժամկետ և խորը ազդեցություն ունենալ երկրի ապագայի, մեր ապագայի և մեր երեխաների ապագայի վրա։ Ես ցանկանում եմ մաղթել, որպեսզի Հայաստանի ամեն քաղաքացի հույսով և վստահորեն նայի վաղվա օրվան, և որքան էլ նա վատատես լինի՝ ընտրությունների օրը գնա ընտրատեղամաս և իր ձայնը տա Հայաստանի ապագայի օգտին։ Նաև կցանկանայի նաև, որպեսզի ամեն հայ իրեն հարց տա. ինչպիսին է նա հիշում Հայաստանը 90-ականներին և ինչպիսին է այն այժմ։ Եվ երկրորդ հարցը. ինչպիսին են նրանք ցնականում տեսնել  իրենց վաղվա օրը՝ ավելի լավ, քանի այսօ՞ր է, թե՞ 90-ականների նման, այսինքն՝ միանգամայն անկանխատեսելի։ Ընտրությունը ձերն է։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:23
20 Մայիսի 2024
Goght Urban Valley․ առաջին smart քաղաքը՝ հայոց արքաների նստավայրում
Goght Urban Valley–ն սմարթ քաղաք է, որն իրենից ներկայացնում է քաղաքային մշակույթի և էկոմիջավայրի յուրահատուկ համադրություն, որը կառուցվում է Հայաստանի մայրաքաղաքից ընդամենը 33 կմ հեռավորության վրա գտնվող Գողթի հովտում
19:50
02 Մայիսի 2024
ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ (ՖՈՏՈ)
Smart թաղամասում՝ Հայաստանի ամենագեղատեսիլ շրջաններից մեկում, կկառուցվի միջազգային կրթական չափանիշներին համապատասխանող ժամանակակից համալիր․ ՖՈՏՈ
19:37
02 Մայիսի 2024
Ինչպե՞ս կանխարգելել և բուժել ալերգիան. բժիշկ-ալերգոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
«Արաբկիր» ԲԿ–ի բժիշկ–ալերգոլոգ Աղավնի Սաֆարյանն  անդրադարձել է Հայաստանոմ տարածված ալերգիաների տեսակներին և դրանց բուժման մեթոդներին․ ՎԻԴԵՈ
17:37
30 Ապրիլի 2024
Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ (ՖՈՏՈ)
Երևանից 30կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը էներգաարդյունավետության առումով գերազանց արդյունքներ է ցույց տվել․ ՖՈՏՈ
13:07
30 Ապրիլի 2024
Վահանաձև գեղձի ախտահարման 8 նշան․ էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանը պարզաբանում է բուժման ձևերը (ՎԻԴԵՈ)
Բժիշկ–էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանն անդրադարձել է վահանաձև գեղձի խնդիրների բուժմանը և բիոպսիայի միֆերին․ ՎԻԴԵՈ
19:10
29 Ապրիլի 2024
5 սխալ, որոնք խանգարում են նիհարել․ հայ սննդաբանը բացում է փակագծերը (ՎԻԴԵՈ)
Սննդաբան Լիլիթ Մանուկյանն անդրադարձել է այն պարզ սխալներին, որոնք խանգարում են նիհարել․ ՎԻԴԵՈ
19:37
26 Ապրիլի 2024
Ինչպե՞ս ազատվել ավելորդ կիլոգրամներից և պահել քաշը. 32կգ–ով նիհարած սննդաբանը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
32կգ–ով նիհարած սննդաբան Ժասմինա Չախալյանը պարզաբանում է, թե ինչպես կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից և պահել քաշը. ՎԻԴԵՈ
19:37
05 Ապրիլի 2024
Տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ բանվորից մինչև նկարչության ուսուցիչ, հետո դերասան․ 33 հարց Արտյոմ Կարապետյանին (ՎԻԴԵՈ)
Հայտնի դերասան Արտյոմ Կարապետյանը «33 հարց» հաղորդաշարի շրջանակում հենց նկարահանման տաղավարում պատասխանում է կարճ հարցերի, որոնք կհետաքրքրեն դերասանի երկրպագուներին և ոչ միայն. ՎԻԴԵՈ
10:04
05 Ապրիլի 2024
Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան
Կոտայքի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կառուցվում է Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը
19:37
26 Մարտի 2024
Պահքի ընթացքում հնարավոր է կտրուկ քաշ հավաքել. սննդագետը՝ կենդանական ծագման սննդից հրաժարվելու ազդեցության մասին (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս է օրգանիզմը արձագանքում պահքին, պահեցողությունը սթրե՞ս է, թե՞ առողջարար օրգանիզմի համար, արդյո՞ք պահեցողությունը հյուծում է օրգանիզմը. ՎԻԴԵՈ
19:37
25 Մարտի 2024
Ամուսնության համար սխալ օրը կարող է ճակատագրական լինել․ աստղաբան Աննէ Հախվերդյան (ՎԻԴԵՈ)
Որո՞նք են սիրառատ ամիսներն՝ ըստ աստղակերպի նշանների․ պարզաբանում է աստղաբան, էզոթերիկ Աննէ Հախվերդյանը․ ՎԻԴԵՈ
19:37
15 Մարտի 2024
10 քայլ դեպի առողջ քուն․ բժիշկ-հոգեթերապևտի խորհուրդներն անքնությունից ազատվելու համար (ՎԻԴԵՈ)
Բժիշկ- հոգեթերապևտ Սոնա Հայրապետյանի հետ զրուցել ենք անքնության պատճառների, քնին նպաստող գործոնների մասին, որոնք կօգնեն ազատվել անքնությունից. ՎԻԴԵՈ