Դավիթյան. «Նովոստի–Արմենիա»–ի պես մեդիառեսուրսների պահանջարկը կաճի
Տասը տարի առաջ` 2005 թվականի դեկտեմբերի 8–ին, Հայաստանի լրատվական դաշտում հայտնվեց ևս մեկ ազգային ռեսուրս` «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը։ Իր գործունեության տասը տարիների ընթացքում գործակալությունը շոշափելի արդյունքների է հասել և իր տեղը զբաղեցրել հայկական մեդիադաշտում։ Տասնամյա գործունեության, խնդիրների և ծրագրերի մասին «Նովոյե վրեմյա» թերթին տված բացառիկ հարցազրույցում պատմել է «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։
- «Նովոստի–Արմենիա» գործակալությունը նշում է իր առաջին լուրջ հոբելյանը` տասնամյա աշխատանքային գործունեությունը Հայաստանի լրատվական դաշտում։ Կարող եք, արդյո՞ք, ամփոփել առաջին տասնամյակի արդյունքները։
- Կարծում եմ` կարելի է առանց չափազանցնելու ասել, որ ԱՄԻ «Նովոստի–Արմենիան» Հայաստանի լրատվական տարածքում կայացած լուրջ մեդիանախագծերից է։ Մենք ստեղծվել ենք ՌԻԱ Նովոստի ռուսական պետական գործակալության գործընկերությամբ, և մեր հիմնական խնդիրը Հայաստանի, Ռուսաստանի և հետխորհրդային տարածքի ընթերցողներին մեր երկրների քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում բոլոր կարևոր իրադարձությունների մասին իրազեկելն էր։ Իհարկե, նախևառաջ, դա պետք է լիներ ազգային հայկական մեդիառեսուրս, որին կվստահեին մեր ընթերցողներն ինչպես Հայաստանում, այնպես էլ սահմաններից դուրս։ Նշենք, որ գործակալությունը բավականաչափ գործ է արել Ռուսաստանի հետ լրատվականի փոխանակման ընդլայնման հարցով, որ մեր երկու երկրների հասարակությունները ավելի մտերմանան և հնարավորություն ունենան ավելի լավ լսել և հասկանան միմյանց։
Իմ կարծիքով, մենք այդ խնդիրը կատարել ենք, և այդ մասին վկայում են մեր ընթերցողների բազմաթիվ արձագանքները, որոնց թվում են` հեղինակային քաղաքական գործիչներ, փորձագետներ, ինչպես նաև միջազգային կառույցները։ Գործակալությունն անընդհատ հայտնվում էր ԶԼՄ–ի գլխավոր ցուցանիշի` մեջբերման ցուցիչով առաջատար հորիզոնականներում։
Տասը տարիների ընթացքում մեզ հաջողվել է մշակել սեփական ոճը, խուսափել մեդիատարածքի լղոզման և հատվածայնության կործանիչ հետևանքներից և պահպանվել որպես դասական լրատվական գործակալություն, որին վստահում են և որին հղում են կատարում օգտատերերն ու զանգվածային լրատվամիջոցների առաջատար համաշխարհային միջոցները հանրապետության կարևոր իրադարձությունների լուսաբանման ժամանակ։
- Այդ դեպքում, ինչու՞ ՌԻԱ Նովոստին 2014 թվականի հոկտեմբերին հայտարարեց Հայաստանում իր ներկայացուցչությունը փակելու և իր բարեկամ հայկական ԶԼՄ–ի հետ գործակցության դադարեցման մասին։
- Ինչպես մեզ հայտնեցին, 2014 թվականին ֆինանսավորման կրճատման հետևանքով ՌԻԱ Նովոստին որոշում կայացրեց 2014 թվականի հունվարի 1–ից իր գրասենյակների փակման մասին Հայաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում և ենթատարածաշրջանային գործունեության անցնելու մասին։ Հայտարարվել է նաև այդ երկրներում գործընկերային գործակալությունների աջակցության դադարեցման մասին։
Բանն այն է, որ գործակալությունն ավանդաբար ընկալվում էր որպես ամենաազդեցիկ ԶԼՄ–ներից մեկը Հայաստանի տարածքում, որը կապող օղակ էր Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Ռեսուրս, որն ամբողջովին համապատասխանում էր իր առաքելությանը և որպես ներգործության հիմնական գործիք կիրառում «մեղմ ուժի» քաղաքականությունը։
- Դուք ինչ–որ կերպ փորձու՞մ էիք դիմակայել ՌԻԱ Նովոստիի այդ որոշմանը։
- Անշուշտ, չէ՞ որ չէինք ուզում զրոյի հավասարեցնել այդքան տարիների աշխատանքը։ Մեզ սատարեցին Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական միությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը և պաշտոնական այլ կառույցներ։ Իրավիճակն արմատապես փոխվեց 2013 թվականի դեկտեմբերի 9–ին, երբ Ռուսաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց ՌԻԱ Նովոստիի լուծարման և դրա հիման վրա «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի ստեղծման մասին։ Նոր գործակալության կազմում նաև «Գոլոս Ռոսիի» ռուսական պետական ռադիոհեռարձակող ընկերությունն էր։ Նախագահի հրամանագրի համաձայն, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ դաշնային պետական ունիտար ձեռնարկության գործունեության հիմնական ուղղությունը պետք է լիներ ՌԴ պետական քաղաքականության լուսաբանումն արտերկրում և հասարակական կյանքի լուսաբանումը` Ռուսաստանում։ Արդյունքում «Նովոստի–Արմենիան» շարունակեց գործակցությունն արդեն «Ռոսիա սեգոդնյայի» հետ։
- Ինչպե՞ս էին գնահատում ձեր աշխատանքը ռուս գործընկերները։
Մեր աշխատանքը գերազանց էին գնահատում, մասնավորապես, «Ռոսիա սեգոդնյայի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավարի արդեն նախկին տեղակալ Էլլա Տարանովայի խոսքով, «Նովոստի–Արմենիան» ԱՊՀ–ում ՌԻԱ Նովոստիի լավագույն գործընկեր գործակալություններից է։
- Ինչպե՞ս զարգացան հարաբերությունները հետագայում։
- Հետագայում, չես հավատա, բայց ամեն ինչ կատարվեց, ինչպես Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» հայտնի հեքիաթում։ 2014 թվականի նոյեմբերին «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն գործարկեց Sputnik նոր նախագիծը։
- Իսկ ի՞նչ տեղ էր զբաղեցնում «Նովոստի–Արմենիան» այդ նախագծում:
- Ոչ մի տեղ։ Իհարկե, վիրավորական էր, բայց ոչ մահացու։ «Նովոստի–Արմենիան» ինքնաբավ, լուրջ ռեսուրս է, այն այսպես թե այնպես զարգանալու է։
- Ինչպե՞ս էին ընթանում գործերը Sputnik-Armenia–ում։
- Անկեղծ լինեմ` ստեղծագործական վերելք ապրեցինք։ Կարճ ժանանակում մեր թիմը կարողացավ ապահովել Sputnik-Armenia կայքի այցելությունների բարձր ցուցանիշներ, ինչը ոչ ոք չէր սպասում։ Իսկ Sputnik-Armenia ռադիոն թափ էր հավաքում և ճանաչում վայելում, այն չորսժամյա հեռարձակումից անցավ ութժամյա հեռարձակման։ Սակայն շուտով մեզ հայտարարեցին թոփ–մենեջմենթի փոփոխության և նոր ղեկավարների նշանակման մասին։
Չեմ մանրամասնի, բայց այդ բոլոր փոփոխություններից հետևանքով հեռացավ գրեթե ողջ անձնակազմը։ Այժմ մենք մեր ողջ ջանքերը կրկին ուղղեցինք «Նովոստի–Արմենիա» գործակալության զարգացմանը։ Գործարկվեց նոր ժամանակակից մուլտիմեդիոն կայք, որը համապատասխանում է այսօրվա պահանջներին։ Մենք շատ ծրագրեր ունենք, մշակման փուլում են մի քանի նախագծեր։ Բացի այդ, առաջիկայում կրկին կսկսի գործել «Նովոստի–Արմենիա» մամուլի արդիականացված կենտրոնը։
- Կարծում եք, որ այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում հայկական ԶԼՄ–ներն ավելի պահանջված կլինե՞ն։
- Կարծում եմ` դա միանգամայն տրամաբանական է։ Որովհետև ռուս–թուրքական հարաբերությունների սրման ֆոնին Հայաստանի դերը որպես Ռուսաստանի միակ լիարժեք դաշնակից կմեծանա, իսկ հայկական այնպիսի ռեսուրսների պահանջարկը, ինչպիսին «Նովոստի–Արմենիան» է, կաճի։ Չէ՞ որ, Հայաստանը նաև Եվրասիական միության անդամ է, և մեր նախկին վարչապետը` Տիգրան Սարգսյանը, 2016 թվականի փետրվարի 1–ից կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, որը ԵՏՄ–ի մշտական կարգավորող մարմինն է։ Այնպես որ, ինչպես տեսնում եք, որ անելու բան ունենք, մեզ համար գործակության մեծ դաշտ է բացվում եվրասիական ինտեգրման հարցերի առաջխաղացման ուղղությամբ։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը Ռուսաստանի միակ հեղինակավոր բարեկամական մեդիակառույցն է մեր հանրապետությունում։ Գործակալությունը հսկայական դեր է խաղում Ռուսաստանում կատարվող նշանակալի իրադարձությունների ողջ շրջանակի օբյեկտիվ տեղեկատվության տարածման և Ռուսաստանի` որպես Հայստանի ռազմավարական դաշնակցի դրական կերպարի ձևավորման գործում։ Մեկ այլ հարց է, թո որքանով են Ռուսաստանում ընկալում նման մեդիոն ռեսուրսների նշանակությունը։ Այդ հարցն ինձ համար բաց է մնում։-0-