435.48
4.36
404.42
0
Եղանակը Երևանում
Հայ

«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնող դեսպաններն են դառնալու

12:30
07 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիան դռները կբացի 2019 թվականի գարնանը: Ներկայացնում ենք հարցազրույց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:  

«Նովոստի–Արմենիա». Ինչո՞ւ հենց Խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիա:

Դ. Երեմյան. Իմ խորին համոզմամբ խոհարարությունն ուղղակի աշխատանք  չէ: Խոհարարությունն արվեստ է, իսկ խոհանոցը՝ տաղանդներ բացահայտելու վայր, որտեղ մարդիկ արարում, ստեղծագործում են: Հաճախակի լինելով խոհանոցում, ես տեսնում եմ, թե որքան ջանք ու հոգի է դրվում յուրաքանչյուր ուտեստի պատրաստման գործում: Պարզապես գեղագիտական հաճույք եմ վայելում՝ տեսնելով, թե խոհարարներն ինչպիսի մեծ բավականություն են ստանում ստեղծագործելիս, ամեն անգամ նոր ու գեղեցիկ, նուրբ համեր ու երանգներ ստանալիս։

Մենք «ուտեստներ ստեղծողներ ենք», հիմնադրման իսկ պահից «Երեմյան Փրոջեքթս»-ն իր ռեստորաններով եղել է հին հայկական ուտեստները վերհանող, դրանք այսօրվա պահանջներին, ճաշակին, քիմքին համապատասխանեցնող և նորովի մատուցող, նոր ուտեստներ ստեղծող ընկերություն:

Բացի դրանից, այսօր Հայաստանը զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի: Կարծում եմ՝ տարեցտարի դրական փոփոխություններն ավելի ակնհայտ են դառնում: Գաղտնիք չէ, որ շատ երկրներ հայտնի են իրենց ազգային խոհանոցով, որտեղ ռեստորանային բիզնեսը դիտարկվում է որպես տնտեսության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը: Մեր խոհանոցը ոչնչով չի զիջում ո՛չ ֆրանսիական, ո՛չ իտալական, ո՛չ չինական, ո՛չ վրացական խոհանոցներին: Անգամ առավելություն ունենք: Հայաստանը շատ հարուստ է բնական մթերքներով: Սա մեծ առավելություն է, որն աշխարհում քիչ երկրներ ունեն: Դա մեր խոհարարներին թույլ է տալիս ավելի որակյալ և համեղ ուտեստներ պատրաստել, ու մենք կարողանում ենք նույնիսկ մեկ քայլ առաջ անցնել այլ երկրների խոհանոցներից:

«Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի» գործունեությունը միտված է Հայաստանում հյուրընկալության ինստիտուտի կայացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր երկրում տուրիզմի ոլորտի կայուն զարգացմանը: Մեզ համար գաստրոնոմիկ զբոսաշրջությունը գերակա ուղղությունն է: Կարծում եմ, որ այս տեսանկյունից ակադեմիայի անվանումը լիովին համապատասխանում է նրա որդեգրած նպատակներին և առաքելությանը: 

«Նովոստի–Արմենիա». Ինչպե՞ս առաջացավ խոհարարական ակադեմիա հիմնելու միտքը, ո՞րն է շարժառիթը: Ոլորտային ի՞նչ հիմնախնդիրներ լուծելուն է ուղղված ակադեմիան, ի՞նչ նպատակներ են դրված Ձեր առջև:

Դ. Երեմյան. Ռեստորանն իր աշխատանքային կառուցվածքով մի մեծ շղթա է ներկայացնում։ Չի կարող խոհանոցը լավ աշխատել, բայց սպասարկումը լինել վատը, կամ՝ հակառակը: Մենք պարզապես չէինք կարող ուշադրություն չդարձնել այս լրջագույն խնդրին: Մեր քաղաքի, երկրի պատիվն է ըստ արժանվույն դիմավորել հյուրին, սպասարկել և ճանապարհել՝ նորից հյուրընկալելու ակնկալիքով;

Մենք հիանալի երիտասարդություն ունենք, որն ընկալունակ է, առանց բարդույթների, նախաձեռնող, պատրաստակամ՝ սովորելու և նոր գիտելիք յուրացնելու: Մնում է միայն ճիշտ ուղղորդել, մասնագիտական կողմնորոշում տալ: Ընդհանրապես, մասնագիտության ընտրության հարցում երիտասարդներին անընդհատ խանգարում են տարբեր կեղծ ու ձևական պատճառներ՝ հասարակական գիտակցության մեջ ձևավորված ու տարածում գտած կարծրատիպեր։ Այս երևույթների դեմ է, որ պետք է պայքարենք։

2006 թվականից սկսած մեր ընկերությունն իր առաքելությունը տեսնում է ռեստորանային ոլորտի զարգացման մեջ, մենք լրջագույն ավանդ ունենք մեր երկրում այս հատվածի կայացման գործում։ Վերջին տարիներին ռեստորանային ոլորտի զարգացումն իրոք թռիչքային էր, ինչն էլ բերեց աշխատաշուկայում խոհարարների պահանջարկի աճին: Արդյունքում՝ ոլորտ սկսեցին մուտք գործել հիմնականում այն մարդիկ, որոնք նախկինում իրենց չէին դրսևորել այլ ասպարեզներում. իրականում նրանք խոհարարության հանդեպ չունեին ոչ սեր, ոչ սովորելու ձգտում, ոչ էլ պատրաստակամություն …

Նույնն էլ սպասարկման ոլորտում էր… Անհրաժեշտ է հասկանալ, որ մատուցողները զուտ «տանող-բերողներ» չեն, այլ մթնոլորտ ստեղծողներ, տրամադրություն և ջերմություն պարգևողներ։

Մեր գլխավոր նպատակներից է հայկական խոհանոցն ու հյուրընկալությունը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում, այն որպես բրենդ ներկայացնել: Այսօր հայկական խոհանոցը բավականին պահանջված է արտերկրում, մոտ ապագայում էլ ավելի պահանջված կարող է դառնալ, ինչին կարող ենք հասնել միայն հետևողական և գրագետ աշխատանքի շնորհիվ:

Երիտասարդների համար մասնագիտական ճիշտ կողմնորոշումն ու կրթությունն ապահովելով՝ մեզ կհաջողվի զարգացնել ռեստորանային բիզնես-մշակույթը, ստեղծել գրագետ և պրոֆեսիոնալ թիմ, որը կհամալրի թե՛ երևանյան, թե՛ հանրապետության այլ վայրերի, թե՛ արտերկրյա HoReCa հատվածի կազմակերպությունների աշխատակազմը։

Интервью Еремян

«Նովոստի–Արմենիա». Արդյո՞ք յուրաքանչյուրը, ով ցանկանա, կարող է դառնալ խոհարար, մատուցող, հյուրընկալ և այլն, թե՞ դրա համար հատուկ հմտություններ են հարկավոր:

Դ. Երեմյան. Այստեղ մեկ կարևոր հանգամանք եմ ուզում շեշտել. ոչ թե ով ցանկանա, այլ ում ցանկությունը լինի շատ մեծ, լինի երազանք, ձգտում, հենց նա էլ կհաջողի իր մասնագիտության մեջ և գործում։ Եթե ուզում ես խոհարար լինել, պետք է սիրես այս աշխատանքը:

Պատերազմում բոլորն էլ կռվում են, բայց ոչ բոլորն են գեներալներ դառնում: Մեզ և՛ մարտիկներ են հարկավոր, և՛ գեներալներ: Աշխատելու ենք հմուտ, պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու ուղղությամբ, ու մենք, ըստ էության, դա միշտ ենք արել:

Մեր կազմակերպության գործունեության առաջին իսկ օրվանից մենք զբաղվել ենք մեր թիմի կրթության հարցերով: Մենք աշխատանքը սկսել ենք մարդկանց հետ, ովքեր նորեկ էին այս ոլորտում, ուստի նրանց սովորեցնելու, հմտությունները զարգացնելու, «թրծելու» անհրաժեշտությունը միանգամայն նկատելի էր:

Ուսումնական գործընթացում ներգրավելու ենք ինչպես սկսնակների, այնպես էլ արդեն գործող խոհարարների: Ինչպես յուրաքանչյուր մասնագետ, խոհարարները ևս իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելու կարիք ունեն: Մենք լայն հնարավորություններ ենք ընձեռելու նրանց որակավորման համար:

Պատրաստելու ենք «նոր սերնդի» խոհարարներ՝ ստեղծարար, աշխատասեր, համառ, պատրաստ սովորելու, փորձարկելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ամենանուրբ համերն արարելու:

Իրականում խոհարարը պետք է մի քիչ էլ խենթ լինի, պատրաստ համարձակ իմպրովիզների, չվախենա փորձություններից, նորարար մոտեցումներից, պետք է տիրապետի նորագույն տեխնոլոգիաների, գործիքների, որոնք խոհանոցում աշխատելու լայն հնարավորություններ են ընձեռում: Նա նաև պետք է զինված լինի ճաշատեսակների պատրաստման սկզբունքների մասին գիտելիքներով և դրանք գործնականում կիրառելու ունակությամբ:

Մեր նպատակն է, որ խոհարարը միշտ իր ձեռագիրն ունենա և լինի մրցունակ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Իսկ դրա համար բացի մասնագիտական հմտություններից, անհրաժեշտ է, որ մեր շրջանավարտները տիրապետեն նաև հաղորդակցման և ներկայացման հմտություններին:

«Երեմյան» ակադեմիայի նոր սերնդի խոհարարները դառնալու են մեր այցեքարտը, մեր դեսպանները հայկական խոհանոցը միջազգային շուկայում ներկայացնելու հարցում:

«Նովոստի–Արմենիա». Ովքե՞ր և ի՞նչ կրթական ծրագրերով են դասավանդելու: Խոսենք դասախոսական աշխատակազմի մասին:

Դ. Երեմյան. «Երեմյան փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի բացառիկ գործընկերը Մեծ Բրիտանիայի City of Oxford College-ն է: Մենք երկար էինք մտածում՝ ում հետ համագործակցել և ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ այս կենտրոնի առաջարկած մեթոդաբանությունը, մոտեցումներն ու ծրագրերը լավագույնս համապատասխանում են մեր նպատակներիրն:

Интервью Еремян

Մեկ ամիս առաջ հանդիպեցինք Oxford College-ի միջազգային կրթական խմբի ղեկավար Նիկո Փիլիպսի հետ և փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք, որով ազդարարվեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության և Activate Learning-City of Oxford College-ի միջև համագործակցության մեկնարկը: Համատեղ մշակելու և ներդնելու ենք ակադեմիայի կողմից իրականացվող կրթական ծրագրերը, զարգացնելու ենք դասախոսական անձնակազմի կարողություններն ու ապահովելու ենք ինչպես դասավանդողների, այնպես էլ ուսանողների մոբիլությունը՝ փորձի փոխանակման նպատակով:

Մեկ ամսից մեր բրիտանացի գործընկերները նորից կայցելեն Հայաստան և, դրանով կսկսվի հավատարմագրման և դասավանդողների վերապատրաստման գործընթացը:

Արդեն ձեռք ենք բերել հստակ պայմանավորվածություններ: Դասախոսական կազմը համալրելու համար ընտրելու ենք ոլորտի լավագույն կադրերին, նրանք հատուկ վերապատրաստում են անցնելու Oxford College-ի մասնագետների կողմից։

Դասավանդողների շարքում լինելու են ոչ միայն «Երեմյան Փրոջեքթս»-ի կազմում գտնվող ռեստորանների, այլև բոլոր այն լավագույն շեֆ-խոհարարները, ովքեր ցանկություն և պատրաստակամություն կունենան մեր թիմում ներգավվելու, իրենց գիտելիքն ու հմտությունները փոխանցելու: Բացի այդ, պարբերաբար ունենալու ենք արտերկրից հատուկ հյուրեր, ոլորտի մասնագետներ, ովքեր կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով:

«Նովոստի–Արմենիա». Որքա՞ն է կազմում ուսման տևողությունը: Մի քիչ մանրամասնեք ուսումնառության պայմանները։

Դ. Երեմյան. Խոսելով պայմանների մասին, նշեմ, որ ակադեմիան իր տեսակի մեջ բացառիկ է, այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Գեղեցիկ միջավայր ենք ձևավորել, որպեսզի ապահովենք սաների հարմարավետությունը և նպաստենք ուսման գործընթացի արդյունավետությանը: Մեր ակադեմիան գերհագեցած է նորարարական տեխնիկայով, որն այսօր օգտագործվում է աշխարհի լավագույն ռեստորանների ժամանակակից խոհանոցներում՝ հեշտացնելով ու առավել արդյունավետ դարձնելով խոհարարների աշխատանքը։ Մեր սաները սովորելու են նաև դրանցով գործնականում աշխատել: Այդպիսով՝ կկոտրենք նաև «մութ ու անշուք լսարաններում» սովորելու կարծրատիպը, և ուսանողներն էլ ավելի սիրով կնվիրվեն իրենց գործին:

Կառույցում գործելու է սրճարան, որտեղից ծնողները, ընկերները, բոլոր հետաքրքրասեր այցելուները կարող են հետևել, թե մեր ապագա խոհարարներն ու մատուցողներն ինչպես են կրթվում, ինչ արդյունքներ են արձանագրում:

Ուսման տևողությունը 6 ամիս է. 5 ամիսների ընթացքում նախատեսված են ինտեսիվ տեսական և գործնական պարապմունքներ, վերջին մեկ ամսում՝ պրակտիկա կոնկրետ ռեստորանում: Տեսությունն ու պրակտիկան միահյուսված են լինելու, մեր սաները դասերի ընթացքում հնարավորություն կունենան գերժամանակակից խոհանոցում գործնականում կիրառել լսարաններում ստացած գիտելիքները:

Ընդ որում, ինչպես նշեցի, ոչ միայն նեղ մասնագիտական առարկաներ են դասավանդվելու, այլ նաև սաները յուրացնելու են հաղորդակցության հմտություններ՝ լեզուներ, շփման մշակույթ և այլն:

Դասընթացի ավարտին տրվելու են «Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի» և Activate Learning-City of Oxford College-ի վկայականներ:

Նշեմ, որ ակադեմիան գտնվում է Տերյան 91 հասցեում: Այս պահին իրականացվում են «Երեմյան խոհարարական ակադեմիայի» տարածքի վերանորոգման և կահավորման աշխատանքներ: Ակադեմիան իր դռները կբացի 2019 թվականի գարնանը:

Մենք ունենք բավականին համարձակ ու հավակնոտ նպատակ՝ «Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան» դարձնել տարածաշրջանում գերազանցության կենտրոն: Մեր դռները բաց են Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից դիմորդների համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:25
15 Փետրվարի 2024
Ո՞ր սննդանյութերն են էներգիա հաղորդում. սննդագետը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Սննդային միֆեր․ սննդագետը պարզաբանում է․ թե որ սննդանյութերն են իսկապես էներգիա հաղորդում․ ՎԻԴԵՈ
17:54
10 Փետրվարի 2024
Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից. բժիշկ-դիետոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Բժիշկ–դիետոլոգը պարզաբանում է՝ ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից և այնպես անել, որ կորցրած կգ–ները չվերադառնան․ ՎԻԴԵՈ
12:45
29 Հունվարի 2024
7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ 43կգ–ով նիհարած սննդաբանը խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
43կգ–ով նիհարած սննդաբանը ներկայացնում է 7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ ՎԻԴԵՈ
13:09
17 Հունվարի 2024
Ինչու՞ հայկական ռեստորանները «Միշլենյան» աստղեր չունեն. Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Հայաստանի խոհարարների ասոցիացիայի համահիմնադիր–նախագահ Արբի Ղարախանին անդրադարձել է «Միշլենյան» աստղերին ու դրանց տրամադրման գաղտնիքին․ ՎԻԴԵՈ
14:56
22 Հունիսի 2023
ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների «Ոսկե հավելված»՝ IDpay
IDpay հավելվածը, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն և շահավետ պայմաններով կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում
11:17
24 Դեկտեմբերի 2022
Հայկական շուկան դինամիկ է և հեռանկարային inDrive ծառայության համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
inDrive ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Ավագյան-Ռժևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ընկերության աշխատանքի առանցքային առաջնահերթությունների և տեղական շուկայի հեռանկարների մասին
16:11
01 Նոյեմբերի 2022
Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում
11:07
10 Հոկտեմբերի 2022
Tunmun.am-ի համահիմնադիրը՝ ՀՀ-ում անշարժ գույքի շուկայի ապագայի, նոր կայքի առավելությունների և կատարյալ հայտարարության գաղտնիքների մասին
Tunmun.am ծառայության համահիմնադիր, SkyLabs, CMO Bololex կրիպտոարժույթների տերմինալների ցանցի մարկետինգի տնօրեն Անդրանիկ Թողրամաջյանը ներկայացրել է անշարժի գույքին նվիրված նոր կայքի առանձնահատկություններն ու առավելությունները
14:16
24 Մայիսի 2022
ARARAT թանգարանն ավանդաբար միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային. որքանո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը հարցազրույցի շրջանակում պատասխանել է մի քանի հարցի, որոնք վերաբերում են նման նախաձեռնությունների կարևորությանը, նա նաև խոսել է թանգարանի նոր ծրագրերի մասին
21:15
21 Մարտի 2022
33 հարց` հայտնի աճպարար Արամ Ղարիբյանին (ՎԻԴԵՈ)
Խաղաքարտերի նկատմամբ սերն Արամին սովորեցրին անհավանական ֆոկուսներ, որոնք անտարբեր չթողեցին նաև մեր նկարահանող խմբին. ՎԻԴԵՈ
19:37
01 Հունվարի 2022
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր (ՎԻԴԵՈ)
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր. ՎԻԴԵՈ
21:56
16 Դեկտեմբերի 2021
DJ Վակցինան` լեսբի լինելու բամբասանքի, ընկերներ կորցնելու և քաղաքականության մասին (ՎԻԴԵՈ)
Այս անգամ մեր ԱՆհարմար հարցերի պատասխանները հղել ենք DJ Վակցինային։ Զրուցել ենք բնավորության վատ գծերից ու սովորություններից, բամբասանքներից, քաղաքական գրառումներից, երեխաներից, երազանքներից և այլ. ՎԻԴԵՈ