440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ

18:55
04 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին, հաղորդում է armsport.am–ը։

-Ինչպե՞ս է ձեզ վրա ազդել կյանքից վաղաժամ ձեր հոր հեռանալը:

-Շատ մեծ կորուստ էր ընտանիքիս ու ինձ համար: Այդ ժամանակ երեխա էի: Կցանկանայի, որ նա այսօր իմ կողքին լիներ: Վստահ եմ, որ նա կհպարտանար իմ ձեռքբերումներով: Նա միշտ օրինակ է եղել ինձ համար:

-Ճի՞շտ է, որ խաղային տեսանկյունից նման եք ձեր հորը:

-Իհարկե, դիտել եմ տեսագրություններ, նա բավականին արագ էր ու հիանալի տեխնիկա ուներ: Կարծում եմ, որ ընդհանրություններ ունենք, հատկապես եթե հաշվի առնենք խաղաոճը:

-Խոսում եք հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու պորտուգալերեն: Բացի այդ, մի քիչ հասկանում եք իսպաներեն: Կցանկանայի՞ք հետագայում հանդես գալ Իսպանիայում:

-Չեմ խոսում իսպաներեն, սակայն կցանկանայի սովորել այն: Իսպանիայի առաջնությունն աշխարհի ուժեղագույն լիգաներից է, որտեղ տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Երբեք չգիտեք, թե ինչպես կդասավորվի ձեր կարիերան: Հնարավոր է, որ մի օր հանդես գամ Իսպանիայում կամ այլ երկրում:

-Հայտնի է, որ հիանում եք Զինեդին Զիդանով: Կցանկանայի՞ք մի օր հանդես գալ նրա գլխավորությամբ:

-Զիդանը միշտ էլ իմ կուռքն է եղել, ով միշտ հիացմունք է առաջացրել ինձ մոտ: Կարծում եմ՝ նման առաջատարի մոտ կարելի է շատ բան սովորել: Ինչո՞ւ չաշխատեմ նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն ստանամ:

-Գնդակով ամենաարագներից եք վազում: Դա ձեր ֆիզիկական առավելությո՞ւնն է, թե՞ ցանկանում էիք դառնալ արագավազորդ:

-Ժամանակակից ֆուտբոլը մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում ու ջանասիրաբար աշխատանք: Տաղանդը և կարգապահությունը միասին՝ դա է իմ փիլիսոփայությունը: Ինձ նվիրել եմ ֆուտբոլին: Ապրում եմ ու շնչում նրանով:

-Ի՞նչ է ձեզ համար նշանակում ճանաչվել խաղացողների վարկածով Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:

-Հպարտանում եմ, որ ինձ տվեցին այդ մրցանակն ու ճանաչեցին լավագույնը Գերմանիայում: Դա մեծ նշանակություն ունի ինձ համար ու կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին:

-Ունիվերսալ ֆուտբոլիստ եք: Ո՞րն է ձեր սիրած դիրքը:

-Ինձ շատ է դուր գալիս կատարել փլեյմեյքերի պարտականություններ, քանի որ այդ դիրքում կարողանում եմ ցուցադրել իմ ներուժը: Այնուամենայնիվ, միշտ պատրաստ եմ կատարել մարզիչների կարգադրությունները:

-Նախորդ մրցաշրջանում խփեցիք 23 գոլ ու կատարեցիք 32 արդյունավետ փոխանցում: Կարո՞ղ եք բարելավել այդ արդյունքը:

-Կարող եք հասնել ինչ-որ բանի, եթե կենտրոնանաք դրա վրա: Նպատակներ ունեմ, ու մտադիր եմ հասնել դրանց:

-Ինչպե՞ս Թոմաս Տուխելին հաջողվեց հասնել նման առաջընթացի ձեզ հետ:

-Նա մեծագույն մարզիչ է ու հիանալի ստրատեգ: Նա բացառիկ խաղային փիլիսոփայություն ունի: Նրա խաղաոճը հարձակողական է: Դա է իմ հաջողության պատճառը: Շնորհակալ եմ նրան հավատարմության ու վստահության համար:

-Ինչո՞ւ եք մասնակցում բարեգործական ակցիաների:

-Դա հնարավորություն է տալիս հասարակությանը վերադարձնել ամբողջ սերը ու հավատարմությունը, որը ստանում եմ երկրպագուների կողմից: Ինձ դուր է գալիս լինել մարդկանց շրջապատում, և ինձ լավ եմ զգում, երբ կարողանում եմ ժպիտ պարգևել: Օրինակ՝ Արցախը տասնամյակների ընթացքում շատ է տուժել և հպարտանում եմ այնտեղ անցկացվող բարեգործական միջոցառումներով՝ օգնելով մարդկանց, ովքեր հարազատներ են կորցրել պատերազմի ընթացքում: Ցանկանում եմ, որ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում: Բոլոր մարդիկ արժանի են ապրելու լավագույն աշխարհում, որտեղ չկան խնդիրներ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
14 Մարտի 2024
Ես գժվում եմ էս երկրի համար․ 33 հարց՝ Գարիկ Սեփխանյանին (ՎԻԴԵՈ)
«33 հարց» հաղորդաշարի շրջանակում Գարիկ Սեփխանյանը պատասխանում է կարճ հարցերի, որոնք կհետաքրքրեն նրա երկրպագուներին և ոչ միայն. ՎԻԴԵՈ
19:37
13 Մարտի 2024
Ինչպե՞ս է բուժվում անպտղությունը. գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգը պարզաբանում է զույգերին հուզող հարցերը (ՎԻԴԵՈ)
Ե՞րբ դիմել բժշկի, հնարավո՞ր է արդյոք հղիանալ մեկ սաղմիկով, իսկ առանց արգանդի կինը կարո՞ղ է երեխա ունենալ, ո՞րն է միֆը, և ո՞րը՝ իրականություն, , այս հարցերը և ոչ միայն պարզաբանում է Պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը. ՎԻԴԵՈ
19:37
12 Մարտի 2024
Ինչպե՞ս ազատվել ակնեից․ կոսմետոլոգ Աննա Մկրտչյանը պարզում է իրականությունը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ է ակնեն, ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում, որո՞նք են տարածված միֆերը, որոնք խանգարում են մեկընդմիշտ ազատվել կորյակներից․ ՎԻԴԵՈ
15:43
11 Մարտի 2024
Ինչպե՞ս պաշտպանվել վարակիչ հիվանդություններից. «Արաբկիր» ԲԿ–ի բժիշկ, իմունոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Տարբերեք իրականությունը՝ իմունիտետը մարզելու, ջերմիջեցնող դեղերի, բժշկին դիմելու ազդանշանների մասին․ ՎԻԴԵՈ
19:37
20 Փետրվարի 2024
Ի՞նչ անել, եթե չեք կարողանում քնել․ փորձագետն օգտակար խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
Առողջ ապրելակերպի մասնագետ Անուշ Մուրադյանն անդրադարձել է անքնության հետ կապված խնդիրներին և տվել օգտակար խորհուրդներ
11:25
15 Փետրվարի 2024
Ո՞ր սննդանյութերն են էներգիա հաղորդում. սննդագետը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Սննդային միֆեր․ սննդագետը պարզաբանում է․ թե որ սննդանյութերն են իսկապես էներգիա հաղորդում․ ՎԻԴԵՈ
17:54
10 Փետրվարի 2024
Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից. բժիշկ-դիետոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Բժիշկ–դիետոլոգը պարզաբանում է՝ ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից և այնպես անել, որ կորցրած կգ–ները չվերադառնան․ ՎԻԴԵՈ
12:45
29 Հունվարի 2024
7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ 43կգ–ով նիհարած սննդաբանը խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
43կգ–ով նիհարած սննդաբանը ներկայացնում է 7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ ՎԻԴԵՈ
13:09
17 Հունվարի 2024
Ինչու՞ հայկական ռեստորանները «Միշլենյան» աստղեր չունեն. Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Հայաստանի խոհարարների ասոցիացիայի համահիմնադիր–նախագահ Արբի Ղարախանին անդրադարձել է «Միշլենյան» աստղերին ու դրանց տրամադրման գաղտնիքին․ ՎԻԴԵՈ
14:56
22 Հունիսի 2023
ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների «Ոսկե հավելված»՝ IDpay
IDpay հավելվածը, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն և շահավետ պայմաններով կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում
11:17
24 Դեկտեմբերի 2022
Հայկական շուկան դինամիկ է և հեռանկարային inDrive ծառայության համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
inDrive ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Ավագյան-Ռժևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ընկերության աշխատանքի առանցքային առաջնահերթությունների և տեղական շուկայի հեռանկարների մասին
16:11
01 Նոյեմբերի 2022
Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում