418.04
4.21
392.6
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանությունը տաք հետքերով հայտնաբերել է Երևանում ավազակային հարձակում գործած երկու երիտասարդի

11:40
25 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Երեկոյան Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դիմակավորված 2 անձինք ներս են մտել Արաբկիր 53 փողոցի թիվ 5 տուն, որտեղ կապել են տանտիրոջ ոտքերը և ավազակային հարձակում կատարելով՝ դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, նշված վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները։

Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագետն ու շնավարժը։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։40-ի սամաններում դիմակավորված անձինք, տեսնելով, որ նշված տան դուռը բաց է, մուտք են գործել ներս, որոնցից մեկը՝ զինված ատրճանակով, բռնություն է կիրառել այնտեղ գտնվող Գայանե Բալյուզյանի նկատմամբ՝ ատրճանակը դնելով քունքին, իսկ մյուս դիմակավորվածը երկաթե ինչ-որ գործիքով հարվածել է նրա եղբոր՝ 47-ամյա Հովհաննես Բալյուզյանի մարմնի տարբեր մասերին և պահանջել գումար, ոսկյա, արծաթյա զարդեր։

Կայքի հաղորդմամբ, ավազակներն աղմուկ են լսել, և, ոչինչ չհափշտակելով, դիմել են փախուստի։

Նոյեմբերի 24-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Էրեբունի վարչական տարածքից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 23-ամյա Սուրեն Կիրակոսյանին և Էրեբունու փողոցի բնակիչ, 19-ամյա Միքայել Մինասյանին։

Ինչպես տեղեկանում ենք կայքի գրառումից, «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել են նաև չարագործների թաքցրած դիմակն ու ձեռնոցները։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մ. Մինասյանն ու Ս. Կիրակոսյանը ձերբակալվել են։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
13:44
19 Ապրիլի 2024
Կանխվել է Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը (ՎԻԴԵՈ)
Իրանից փորձել են ներմուծել թմրանյութի խոշոր խմբաքանակներ․ ՎԻԴԵՈ
12:35
19 Ապրիլի 2024
Այրել է դիակն ու թաղել իր այգում․ դաժան սպանություն Սյունիքում
Ավանակով գնումների գնացած տղամարդուն սպանել են, այրել դիակն ու թաղել
21:15
18 Ապրիլի 2024
16–ամյա պատանին վիճել է ու դանակի երեք հարված է հասցրել 45–ամյա տղամարդուն
16–ամյա պատանին դանակահարել է 45–ամյա տղամարդուն
20:56
18 Ապրիլի 2024
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել (ՎԻԴԵՈ)
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել. ՎԻԴԵՈ
15:30
18 Ապրիլի 2024
43-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 1-ամյա երեխան ընկել է «Լունապարկի» ատրակցիոնից աշխատակիցների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով
Կինը ոստիկաններին հայտնել է, որ «Լունապարկի» աշխատակիցներն առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին ընկել է ատրակցիոնից
14:49
18 Ապրիլի 2024
Վարդենիսում երկու տղամարդ 13–ամյա աղջկա են բռնաբարել․ երեխայի վիճակը ծանր է
Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13–ամյա աղջկան, երեխայի վիճակը ծանր է
13:31
18 Ապրիլի 2024
Կոտայքի մարզում մեքենա է շրջվել․ կա զոհ (ՖՈՏՈ)
Ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈ
11:04
17 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ Volkswagen–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում