ՀՀ քաղաքացիները կասկածվում են Պետերբուրգում 93–ամյա տատիին սպանելու մեջ

13.12.2017, 17:48
ՌԴ Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեն շարունակում է 93-ամյա կնոջ սպանության փաստով հարուցված քրեական գործի քննությունը։
ՀՀ քաղաքացիները կասկածվում են Պետերբուրգում 93–ամյա տատիին սպանելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՌԴ Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեն շարունակում է շրջափակված Լենինգրադի 93–ամյա կնոջ, Մարիինյան թատրոնի ամենատարեց աշխատողի սպանության փաստով հարուցված քրեական գործի քննությունը։

Ինչպես նշվում է ՌԴ ՔԿ հաղորդման մեջ, կնոջ մարմինը հայտնաբերվել է 2017 թվականի նոյեմբերի 21–ին Վարշավսկայա փողոցի տներից մեկի բնակարանում։ Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105–րդ հոդվածի առաջին մասի (սպանություն) հատկանիշներով։

Այս հանցագործությունը հասարակական մեծ աղմուկ է բարձրացրել, ինչի կապակցությամբ դրա բացահայտման համար ներգրավվել են Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՆԳՆ ԳՎ առավել փորձառու քննիչներն ու ծառայողները։

Загружается новость ... "Право"

«Համալիր քննչական գործողությունների և օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել են Հայաստանի` 1983 և 1984 թվականների ծնված երկու քաղաքացի, ինչպես նաև բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկի` 1975 թ.ծնված աշխատակցուհի»,– նշվում է հաղորդման մեջ։

Քննության վարկածով, մի քանի ամիսներ տուժածին խնամող կասկածյալը որոշել է սպանել նրան շահադիտական դրդապատճառներով, ինչի համար ներգրավել է իր երկու ծանոթներին` խոստանալով նրանց դրամական պարգև։ 2017 թվականի նոյեմբերի 20–ին նա բացել է դուռը նրանցի մեկի համար, ով խեղդել է տարեց կնոջը, իսկ մյուս հանցագործը հետևել է իրավիճակին։

Կասկածյալները զննել են բնակարանը, գողացել են սպանվածի կրեդիտ քարտը, ինչպես նաև հայտնի երգչի թանկարժեք լուսանկար` ինքնագրով։ Սակայն հանցագործության մասնակիցները չեն կարողացել գումար կանխիկացնել, քանի որ չեն իմացել պին–կոդը։

Քրեական գործի քննությունը շարունակվում է։ -0-