ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ քաղաքացին սպառնում է նետվել Դավթաշենի կամրջից։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 5-ին, ժամը 16:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–