ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ցերեկը գյուրզա է հայտնաբերվել Երևանի շենքերից մեկի մոտ։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 12-ին, ժամը 15:05-ին 911ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում՝ պատի արանքում, օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:–0–