Նորածնի դի է հայտնաբերվել արկղի մեջ Հայաստանում
16.05.2017,
14:06
Նախօրեի ցերեկը Հրազդան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի . /Նովոստի-Արմենիա/. Նախօրեի ցերեկը Հրազդան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Ահազանգ է ստացվել, որ Շահումյան 10 հասցեի «Հայռուսգազարդ» ընկերության Կոտայքի գազալիցքավորման և գազամատակարարման մասնաճյուղի դիմացի կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակում, նորածին երեխայի դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, նշված վայր են ժամանել ոստիկանությունը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները։
Տեղում դատաբժիշկը հայտնել է որ մահացած նորածինը տղա էր։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։ -0-