ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 01:30 ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայից Աբովյանի բժշկական կենտրոն անգիտակից վիճակում մի երիտասարդ տղա է տեղափոխվել։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, երիտասարդը մարզի Գետամեջ գյուղի բնակիչ, 20-ամյա Արմեն Աբրահամյանն է, ում իրենց այգում ծառից կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը՝ 25-ամյա Արթուր Աբրահամյանը, ով էլ կարողացել է փրկել նրան:
Загружается новость ... "Лево"
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ բացատրություն տալու:
Աղբյուրը հայտնում է, որ ինքնասպանություն կատարող Արմենի նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարում բնակարանային գողության փաստով դատաքննություն է ընթանում։ Նա բնակարանից չբացակայելու պայմանով գրավով ազատ է արձակվել:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: -0-