ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հարձակում է տեղի ունեցել Մարսելի կենտրոնում: Դանակով զինված տղամարդը տեղաշարժվել է քաղաքի կենտրոնական փողոցներով` հարձակվելով պատահական անցորդների վրա: Այս մասին հայտնում է
zvezda.ru-ն` հղում անելով տեղական Le Point պարբերականին:
Տղամարդու գործողությունների հետևանքով վիրավորվել է երեք մարդ, նրանք հոսպիտալացվել են: Զոհեր չկան:
Հարձակվողին ձերբակալել են ոստիկանության աշխատողները, ընդ որում` նրան անշարժեցնելու համար կիրառվել է էլեկտրաշոկեր: Նախնական տվյալներով, տղամարդն ունի հոգեկան լուրջ խանգարումներ, և գրոհը նրա սրված վիճակի հետևանք է: Այս պահին Մարսելի ոստիկանությունն ահաբեկության վարկած չի դիտարկում: -0-