ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ փետրվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:40-ի սահմաններում՝ Արշակունյաց պողոտայում, ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրարերթի է ենթարկել հետիոտնի:
Загружается новость ... "Лево"
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը Երևանի 1-03 շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ա հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վրաերթ կատարած վարորդի ինքնությունը:–0–