538.23
7.41
480.52
+18
Եղանակը Երևանում
Հայ

Կախված է հայտնաբերվել «Սպայկա»-ի մարզային ստորաբաժանման անվտանգության պետը

17:20
18 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։

ԶԼՄ–ների հաղորդմամբ, Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված գերեզմանատանը հայտնաբերել տղամարդու դի՝ կաշենման գոտիով ծառից կախված վիճակում:

Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քաղաքացու ինքնասպանության վերաբերյալ հաղորդումը տվել է մահացածի եղբայրը։

Загружается новость ... "Право"

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1983թ. ծնված տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Պարզվել է, որ տղամարդը Նորագավթի բնակիչ է։

Ինչպես հայտնում են ԶԼՄ–ները և «Նովոստի–Արմենիա» գործակալության աղբյուրը, մահացածը 1983 թվականի ծնված Գևորգ Այվազյանն էր, ով աշխատում էր «Սպայկա» ընկերության Արտաշատի ջերմոցային համալիրի անվտանգության պատասխանատու։

Փաստի առթիվ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:54
15 Մայիսի 2019
Բացահայտվել է 66-ամյա կնոջ մահվան դեպքը. մեղադրանք է առաջադրվել ազգականին
Պարզվել են 66-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին:
15:39
15 Մայիսի 2019
Երևանում ԿԱՄԱԶ–ը բախվել է ցուցանակ տեղադրող մեքենային. ցուցանակ տեղադրողը մի քանի մետրից վայր է ընկել
Երևանում ԿԱՄԱԶ–ը բախվել է ցուցանակ տեղադրող մեքենային. ցուցանակ տեղադրողը մի քանի մետրից վայր է ընկել:  
14:02
15 Մայիսի 2019
«Կալաշնիկով», 3 նռնակ, 800 գրամ քաշով պայթուցիկ նյութեր. Արարատի մարզում մեծ քանակի զենք–զինամթերք է հայտնաբերվել
«Կալաշնիկով», 3 նռնակ, 800 գրամ քաշով պայթուցիկ նյութեր. Արարատի մարզում մեծ քանակի զենք–զինամթերք է հայտնաբերվել։
20:39
14 Մայիսի 2019
Երևանում հանցագործը ոսկերչից գողացել է 200 հազ. դոլարի զարդեր ու թաքցրել պապի գերեզմանոցում (ՎԻԴԵՈ)
Երևանում հանցագործը ոսկերչից գողացել է 200 հազ. դոլարի զարդեր ու թաքցրել պապի գերեզմանոցում:
18:43
14 Մայիսի 2019
ՀՀ ԶՈւ 20–ամյա զինծառայող է մահացել. ՊՆ
Այսօր ՀՀ ԶՈւ 20–ամյա զինծառայող է մահացել։
16:14
14 Մայիսի 2019
Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին տեղեկությունը չի հաստատվել
ԱԻՆ հայտնել է, որ տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
15:35
14 Մայիսի 2019
Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգ է ստացվել
Փրկարարները տարհանել են աշխատակիցներին:
14:28
14 Մայիսի 2019
Արարատի մարզում «Որբերը» սերիալի դերասանը Toyota Celica-ով մխրճվել է ԶԻԼի կցորդիչի տակ
Նախօրեին` մայիսի 13-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
12:46
14 Մայիսի 2019
Մեքսիկացի ըմբիշը մահացել է խաղադաշտում` պարտություն կրելուց հետո (ՎԻԴԵՈ 18+)
Մեքսիկացի ըմբիշ Սեսար Գոնսալես Բարոնը, ով հայտնի է «Արծաթե թագավոր» մականունով, մահացել է Լոնդոնում կայացած ռեստլինգի շոուի ժամանակ:
11:34
14 Մայիսի 2019
Նախօրեին Ռուբինյանց փողոցում բնակիչները փակել էին ճանապարհը
Նախօրեին` մայիսի 13-ին, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել էին ճանապարհը:
19:37
13 Մայիսի 2019
Հայտնի է դարձել երևանյան հյուրանոցներից մեկում պատրաստվող պայթյունի մասին
«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող հյուրանոցում:
16:48
13 Մայիսի 2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ
Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: