Տոներին ավելի քան 120 արտակարգ դեպք է գրանցվել. ԱԻՆ

10.01.2012, 15:02
Տոներին ավելի քան 120 արտակարգ դեպք է գրանցվել. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում 2011 թ. դեկտեմբերի 31-ից 2012 թ. հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 122 արտակարգ դեպք, ինչը 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ մոտ երկու անգամ ավել է (66 դեպք), հաղորդվում է գերատեսչության պաշտոնական կայքում:

Դիտարկվող  ժամանակահատվածում արտակարգ դեպքերից զոհվել է 4, տուժել 51 մարդ, ինչը 2011 թ. համեմատությամբ նվազել է 1-ով` զոհերի,  15-ով աճել (41.6%-ով)` տուժածների մասնաբաժնում:

Տոնական օրերին գրանցվել է 9 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 1-ը` երկաթգծի ուղիներին: Վերջիններից զոհվել է 2 (1-ը` ե/գ ուղիներին), տուժել` 26 մարդ: -0-