Տոների ընթացքում «Շտապօգնության» ավելի քան 5,7 հազար կանչ է գրանցվել

10.01.2012, 13:12
Տոների ընթացքում «Շտապօգնության» ավելի քան 5,7 հազար կանչ է գրանցվել
Տոների ընթացքում «Շտապօգնության» ավելի քան 5,7 հազար կանչ է գրանցվել

«Շտապօգնության» կանչերի թիվը հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հասել է 5708-ի՝ մոտ 1000 կանչով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երեքշաբթի հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Մենք օրական ստանում էինք ավելի քան 750 կանչ, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը կազմում էր միջինը 616: Այս տարի «Շտապօգնության» դիմած 5708 մարդկանցից 895-ը հոսպիտալացվել են»,- նշեց Ստեփանյանը:
Ըստ նրա, բողոքների մեծ մասը՝ 146-ը, կապված են եղել սիրտ-անոթային հիվանդությունների հետ, 279 մարդու ախտորոշվել է ՎՇՍԻ: «Տոնական օրերին գրանցվել է նաև ոգելից խմիչքների չարաշահման հետ կապված 25 դեպք և սննդային թունավորման ընդամենը 3 դեպք»,- ասաց Ստեփանյանը:

Նա ընդգծեց, որ տոնական օրերին «Շտապօգնություն» ծառայությունն աշխատել է ուժեղացված ռեժիմով՝ սպասարկելով առավելագույն թվով բուժօգնության դիմած քաղաքացիների:

«Որոշ դեպքերում «Շտապօգնության» բրիգադը չէր հասցնում ժամանել սահմանված 7-15 րոպեների ընթացքում, քանի որ տեխնիկապես դա հնարավոր չէր, բայց մենք փորձել ենք օպերատիվ արձագանքել բոլոր կանչերին»,- ասաց նա: -0-