Սոչի քաղաքի մոտ 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

20.12.2011, 10:59
Սոչի քաղաքի մոտ 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սեյսմաբանները 3,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Սև ծովում, Սոչի քաղաքի մոտ, զոհեր և ավերածություններ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ-ի հարավային տարածքային կենտրոնի մամուլի ծառայությանը:

«Սոչի քաղաքի սեյսմակայանից ստացված տվյալները մշակելիս՝ հաստատվել է, որ ցնցումը տեղի է ունեցել լեռնային տարածքում Կրասնայա պոլյանա գյուղից 14 կմ և Սոչի քաղաքից 22,4 կմ հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:--0-