Հայաստանի մարզերից մեկում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով հինգ երիտասարդ է տուժել

11.11.2011, 12:47
Հայաստանի մարզերից մեկում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով հինգ երիտասարդ է տուժել

Արագածոտնի մարզի Եղվարդ-Երնջատափ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երևանցի հինգ երիտասարդ է տուժել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Միջադեպի մասին ահազանգը ստացվել է նախօրեին երեկոյան: ««Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով երիտասարդ վարորդն ու չորս ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Նրանց տեղափոխել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել:-0-