Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը հասել է Էրզրում

28.10.2011, 19:40
Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը հասել է Էրզրում
Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը հասել է Էրզրում

Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը հասել է Էրզրում, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

«Այսօր, ժամը 14.50-ին Էրզրում քաղաքում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Թուրքիա մարդասիրական օգնություն տանող օդանավը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ներկայում ինքնաթիռը բեռնաթափվում է, և այդ աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո օդանավը կվերադառնա Երևան։

ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող  Իլ-76 ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք էր ուղևորվել ժամը 14.00-ին։

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր ու ավերածություններ։

Հոկտեմբերի 27-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով ստացել էր  Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։--0-