Երկրաշարժից տուժած Թուրքիայի Վան գավառի բանտում բունտ է տեղի ունեցել

26.10.2011, 13:06
Երկրաշարժից տուժած Թուրքիայի Վան գավառի բանտում բունտ է տեղի ունեցել
Երկրաշարժից տուժած Թուրքիայի Վան գավառի բանտում բունտ է տեղի ունեցել

Թուրքիայի Վան գավառի բանտի բանտարկյալները, որտեղ կիրակի ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, բունտ են կազմակերպել այն բանից հետո, երբ բանտի ղեկավարությունը հրաժարվել է տեղափոխվել նրանց ավելի անվտանգ վայրում գտնվող բանտ, երեքշաբթի հաղորդել է «Ֆրանս Փրես» գործակալությունը՝ հղում անելով բանտարկյալների հարազատներին և ընկերներին:

Վանի արվարձանում գտնվող բանտի շենքից կրակոցներ են լսվել, նշում է «ՌԻԱ Նովոստին»: Գործակալության աղբյուրների տվյալների համաձայն՝ բանտարկյալները փորձել են հրկիզել իրենց վերմակները: Ռոյթեր գործակալության տվյալների համաձայն՝ բանտարկյալները մկրատներով և դանակներով հարձակվել են բանտի աշխատակիցների վրա:

Բունտը տեղի է ունեցել այն բանտում, որտեղից կիրակի փախուստի է դիմել շուրջ 200 բանտարկյալ, ովքեր օգտվել են նրանից, որ բնական աղետի հետևանքով մեկուսարանի պատը փլուզվել է: Փախուստի դիմած շուրջ 50 բանտարկյալներ հանդիպել են իրենց ընտանիքների հետ, իսկ այնուհետև վերադարձել են բանտ: 

Կիրակի կեսօրին Վան գավառում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Հաստատված վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայի գավառում երկրաշարժից զոհվածների թիվը կազմում է 432 մարդ, շուրջ 1350 տուժած կա: Տեղի սեյսմոլոգները կանխատեսում են, որ Թուրքիայում վերջին տարիներին գրանցված խոշորագույն երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը կարող է հասնել 500-1000 մարդու:-0-