Տեղի է ունեցել 3,3 մագնիտուդով երկրաշարժ.ԱԻՆ

19.10.2011, 20:19
Տեղի է ունեցել 3,3 մագնիտուդով երկրաշարժ.ԱԻՆ
Տեղի է ունեցել 3,3 մագնիտուդով երկրաշարժ.ԱԻՆ

Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժի մագնիտուդը 3,3 է կազմել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Երկրաշարժը տեղի է ունեցել Մասիսից 7 կմ դեպի հարավ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում 4-5 բալ է կազմել»,- ասվում է ծառայության փոխանցած հաղորդագրության մեջ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում, Արտաշատում, Մասիսում:

Սա վերջին մի քանի օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրված արդեն երկրորդ երկրաշարժն է: Նախորդ ուրբաթ՝ հոկտեմբերի 14-ի կեսօրին Գառնիից 10 կիլոմետր դեպի արևմուտք 3,5 մագնիտուդով երկրաշարժ էր արձանագրվել, որի Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: --0-