Aray խանութների ցանցը ժամանակավորապես չի գործի սեփականատիրոջ մահվան կապակցությամբ

18.10.2011, 10:33
Aray խանութների ցանցը ժամանակավորապես չի գործի սեփականատիրոջ մահվան կապակցությամբ
Aray խանութների ցանցը ժամանակավորապես չի գործի սեփականատիրոջ մահվան կապակցությամբ

Aray կենցաղային տեխնիկայի ցանցի խանութները  երեք օր չեն գործի սեփականատիրոջ մահվան կապակցությամբ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության սպասարկման կենտրոնից:
«Ողջ ցանցի խանութները, սկսած երեկվանից, երեք օր չեն գործի՝ Aray-ի սեփականատիրոջ մահվան կապակցությամբ»,- հայտնեց գործակալության զրուցակիցը:

Միաժամանակ ընկերության ոչ քաղաքային գրասենյակում, ոչ էլ ցանցի խանութներում հեռախոսազանգերին չեն պատասխանում:
Ոստիկանությունը հայտնաբերել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին նրա «BMW X-5» ավտոմեքենայում, որը կայանել էր Սևան-Երևան մայրուղուց դեպի Կոտայքի մարզի Գետամեջ գյուղ տանող ճանապարհահատվածում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 235-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից, ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ավտոմեքենայի աջ նստելատեղին դրված սև կաշվե պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ» ատրճանակ` 53 փամփուշտով, իսկ մեքենայի սրահում` «ՏՏ» ատրճանակի կրակված 1 պարկուճ:

Aray ընկերությունն այսօր էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի վաճառքի գծով հայկական շուկայի առաջատարն է: -0