Հայաստանում բանտարկյալ է ինքնասպան եղել. Արդարադատության նախարարություն

16.09.2011, 16:27
Հայաստանում բանտարկյալ է ինքնասպան եղել. Արդարադատության նախարարություն

Նախօրեին առավոտյան «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արա Հայրապետյանը կախվել է, ուրբաթ հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, Արա Հայրապետյանը 2008 թ. ապրիլի 22-ին Երևանի քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 1-ին և 4-րդ կետերով (ավազակություն), 34-176 հոդվածի 2-րդ մասով (հանցափորձ), 35-175 հոդվածի 2-րդ մասով (հանցագործության նախապատրաստություն) և 65 հոդվածով (պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար):

«Հայրապետյանը գրություն է թողել, որով խնդրել է կատարվածի համար ոչ մեկին չմեղադրել՝ ավելացնելով, որ իր արարքը պայմանավորված չէ պատժի կրմամբ և ունի անձնական դրդապատճառներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-