Տուվայում քրեական հեղինակություն է փախուստի դիմել բաղնիքում լողանալու ժամանակ. ՆԳՆ

13.09.2011, 10:44
Տուվայում քրեական հեղինակություն է փախուստի դիմել բաղնիքում լողանալու ժամանակ. ՆԳՆ
Տուվայում քրեական հեղինակություն է փախուստի դիմել բաղնիքում լողանալու ժամանակ. ՆԳՆ

Քրեական հեղինակություն Դավիթ Էդիշերաշվիլին փախուստի է դիմել Տուվայում գտնվող մեկուսարանից, երբ նրան տարել են բաղնիք լողանալու, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել հանրապետական ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Երկուշաբթի միանգամից մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ վրացի օրենքով գողը, ով սպասում էր Ռուսաստանից վտարվելուն, փախուստի է դիմել:

«Էդիշերաշվիլին արդեն ավելի քան տասը օր է գտնվում էր մեկուսարանում, այդ պատճառով նրան տարել են բաղնիք լողանալու համար, որտեղից էլ նա փախուստի է դիմել», - ասել է գործակալության զրուցակից՝ չնշելով միջադեպի օրը:

Ավելի վաղ Տուվայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Լոբանովը տեղեկացրել էր, որ Էդիշերաշվիլին ոչ թե օրենքով գող է, այլ քրեական հեղինակություն:-0-