Երկու տարեկան փոքրիկը այրվածքներ է ստացել թեյնիկի եռացված ջուրը վրան շրջելու հետևանքով

09.09.2011, 13:26
Երկու տարեկան փոքրիկը այրվածքներ է ստացել թեյնիկի եռացված ջուրը վրան շրջելու հետևանքով

Արարատ քաղաքում առաջին և երկրորդ կարգի այրվածքներով երկու տարեկան փոքրիկ է տեղափոխվել հիվանդանոց, նա թեյնիկի եռացված ջուրը շրջել է իր վրա, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Միջադեպի մասին տեղեկատվությունը ստացվել է հինգշաբթի առավոտյան: Տուժածը 2009 թ.-ին ծնված Դավիթ Բոյաջյանն է, ով կրծքավանդակի և պարանոցի առաջին և երկրորդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Արարատ քաղաքի հիվանդանոց:   Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:-0-